Ապրիլի 26-ի աշխատանքային նախագիծ

Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում

 Ժամը 9:00-9:20 –  Հեղիանակային կրթական ծրագրի ընդհանուր պարապմունք

Ժամը՝ 9:25-10:05 – Զատկականմաթեմատիկական խնդրագրքերի պրեզենտացիա, ներկայացում

Ժամը 10:10-11:00 – Նախագծային ուսուցում

Նպատակը՝Հարավային դպրոցի ծառերի տեսակների պարզում, լուսանկարում, ցուցանակների ստեղծում:

Խնդիրները՝

  • բնության պահպանություն՝
    ծառերի, բույսերի խնամքը, սովորողների մոտ բնագիտական, տեխնոլոգիական փորձի ու գիտելիքների ձևավորում  և զարգացում
  • ուսումնասիրություններ անելու
  •  միմյանց հետ համագործակցելու, խմբային աշխատանք կատարելու կարողության ձևավորում
  •  համեմատելու, համադրելու ունակությունների զարգացում
  •  սովորողի բնագիտական գործունեության մեջ ծնողների   ինտեգրում

Անհրաժեշտ գործիքներ՝ լուսանկարչական ապարատ, հեռախոս, պլանշետ, նոթբուք։

Ընթացքը՝ սովորողները բաժանվում են 4-5 հոգանոց խմբերի(խմբային աշխատանք), կատարվում է աշխատանքի բաժանում։ Սովորողները շրջում են այգում, ծանոթանում ծառատեսակներին, մի խումբը գրառում է ծառերի անվանումները պլանշետի մեջ։ Մյուս խումբը լուսանկարում է ծառերը, տարածքը։

Նախապես սովողների հետ զրուցում ենք, թե ինչ տեսք ունի ծառը, ինչու ենք ասում մրգատու ծառ, ինչ կառուցվածք ունի ծառը( արմատ, ցողուն, տերևներ), ինչու է արմատը հողում, ինչ խորությամբ( 30սմ), ինչ հեռավորությամբ (3-4մ) են տնկված ծառերը, ինչու ենք կլոր անում փոսը , այլ ոչ թե քառակուսի: Ինչ հաճախականությամբ են ջրում ծառերը տարվա տարբեր եղանակներին։

Մաթեմատիկական գիտելիքները զարգացնելու համար համեմատում ենք ծառերը, հաշվում ենք, թե որ ծառից քանի հատ կա, թե քանի քայլ հեռավորության վրա է տնկված երկրորդ, երրորդ,… ծառը, նշումներ ենք կատարում:

Այնուհետեւ համացանցում տեղեկություններ են փնտրում այգու ծառերի վերաբերյալ( կամ այդ տեղեկությունները հաղորդում է սովորող Րաֆֆի Գրիգորյանի հայրիկը, ում նախապես հրավիրել ենք մասնակցելու նախագծին) , ունեցած լուսանկարներով եւ այդ ինֆորմացիայով համակարգչային PowerPoint ծրագրով պատրաստ-ում են ալբոմներ։

Ծնողների օգնությամբ ամրացնում ենք յուրաքանչյուր ծառի, պուրակի  համար պատրաստած անվանական  ցուցանակը (օրինակ՝ ծիրանենի, բալենի, …)։

Ցուցանակները փայտից նախապես պատրաստել են Րաֆֆի Գրիգորյանն և իր հայրիկը:

Ժամը 11:10-11:20 – Ընդմիջում

Ժամը 11:20-11:30Զատկական ծառի զարդարում ձվիկներով:

Ժամը 11:30-12:30 Զատկական ծես Հարավային դպրոցի բակում. պատ.՝ Մարիամ Մնացականյան

Նախագծի ամփոփումը՝ այստեղ

One thought on “Ապրիլի 26-ի աշխատանքային նախագիծ

  1. […] Նրանք mskh.am տարածքում ունեն էլեկտրոնային հասցե, որի միջոցով կարողանում են հեռահաղորդակցվել ուսուցիչների, ընկերների հետ, ստանալ առաջադրանքներն ու պատասխանել դրանց: Նրանց համար կազմվում են հատուկ առաջադրանքներ, տեսադասեր, կատարում են ֆլեշմոբային առաջադրանքներ: Հեռվից հեռու սովորողները յուրացնում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը՝  կատարում լեզվագործունեության, մաթեմատիկական, բնագիտական,  նախագծային փաթեթների առաջադրանքերը։ Սակայն հիմնականում նրանք կատարում են այն առաջադրանքները, որոնք կատարում են իրենց ընկերները, մասնակցում նրանց  նախագծերին։ Հեռավար ուսուցման մեր սովորողները սիրով պատրաստում են տեսանյութեր, պատմում իրենց առօրյայի մասին։ Քանի որ սովորողներ Դավիթ Տարախչյանը և Արսեն Խաչատրյանը բլոգ չունեն, նրանք կատարած աշխատանքները ուղարկում են իմ էլ․ hասցեին։ Իսկ ես պատասխան նամակով աշխատանքների վերաբերյալ իմ դիտարկումներն անում և ուղարկում եմ նրանց։ Առաջադրանքները տեղադրված են դասարանական բլոգում, իմ Gmail.com ցանցի Drive պահոցում, իսկ նրանց պատասխանները տեղադրում եմ դասարանական բլոգի համապատասխան բաժնում կամ պահպանում եմ Drive պահոցի համապատասխան պանակում, այնուհետև հրապարակում եմ բլոգում:  […]

Leave a comment