Օգոստոսի 30-ի աշխատակարգ

8։00-ից՝ ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9:00-9:15՝ Ընդհանուր պարապմունք

9։20-10։30`լող

10:30-11։30՝ տեխնոլոգիա՝ Արև Բալջյանի հետ

12։00՝ սովորողների ճանապարհում միասնական երթուղիներով

Սեպտեմբերի 2-6-ը աշխատանքային նախագիծ

  • «Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփում-ներկայացում
  • Լողափնյա աշուն նախագիծ

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Հարավային դպրոցի բացօթյա լողավազաններում, ինչպես ամռան ջերմ օրերին:

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Ընթացքը՝

Continue reading