Մանրանկարչություն ձվիկների վրա

Այսպիսի աշխատանքները նպաստում են սովորողների մոտ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ստեղծագործական երևակայության զարգացմանը և այլն:

Տեխնոլոգիական գործունեության ընթացքը ընթանում է երկու փուլով.

Առաջին փուլում սովորողները զգուշորեն առանձնացնում են ձվի ներսի պարունակությունը՝ փչելով: Սա շատ օգտակար (մի քաի անգամ ինտենսիվ փչելու վարժությունը նպաստում է շնչառական համակարգի զարգացմանը, խոսքային ապարատի զարգացմանը) և միևնուն ժամանակ զվարճալի աշխատանք է սովորողների համար:

Երկրորդ փուլում սովորողները գուաշով, ջրաներկով տարբեր զարդանախշեր են նկարում ձվիկների վրա: Թողնում, որ չորանա:

Վերջում այս ձվիկներով զարդարելու ենք բակի ծառերից մեկը՝ որպես զատկական, ծիսական ծառ:

Leave a comment