«Կոմպոստ» էկոլոգիական նախագիծ. PP
«Կոմպոստ». Նախագծային աշխատանքներ
???????????????????????????????1-ին դասարանի սովորողներն իրականացնում են «Կոմպոստ» նախագիծը: Նախապես երեխաները ծանոթացել են նախագծի նպատակին, որից հետո սկսվել են նախագծային աշխատանքները: Փորել ենք մեծ ու խորը փոս, որի մեջ ամեն օր լցնում ենք բանջարեղենի, մրգերի մնացորդներ, չոր տերևներ, սպիտակ անձեռոցիկներ, ձվի կճեպներ, անգամ մատիտը սրելուց առաջացած թեփը:
Ամեն օր սովորողները հետևողականորեն տեսակավորում են աղբը, որ կոմպոստի համար անթույլատրելի նյութեր չլցնեն: Աշխատանքի վերջում`ապրիլ ամսին, հողը կլինի լիարժեք պարարտացված: վերջինս կծառայի նաև որպես  պարարտանյութ:
ֆոտոշարքը` Հիմանական դպրոցի ենթակայքում
Նախադպրոցական երեխաների դպրոցական ուսուցմանը պատրաստվածության գնահատումը. ուսումնասիրություն
Դեռ ուսանող ժամանակվանից շատ եմ սիրել մասնագիտական  ուսումնասիրություններ անել: Սակայն սա առաջին անգամն էր, որ իմ ուսումնասիրության արդյունքներն ինձ օդ ու ջրի պես պետք էին, քանի որ շատ պատասխանատու պահ էր մոտենում. 2013-2014 ուստարվա ընդունելությունը: Ինձ մի հարց էր հետաքրքրում. իսկ ի՞նչ չափորոշիչներներ կան, որոնք որոշում են , թե արդյո՞ք երեխան պատրաստ է դպրոցական ուսուցմանը: Գուգլի փնտրտուքների միջոցով հազիվ մի գիրք գտա, որը շոշափում էր  ինձ հետաքրքող  թեման: Սակայն  այդ գրքի ո՛չ էլեկտրոնային տարբերակը կար, ոչ էլ տպագրված (Երևան քաղաքի բոլոր գրախանութներով և գետնանցումներով շրջել եմ.չկա): Հետագայում պարզեցի, որ այդ ձեռնարկը տպագրվել է սահմանափակ տպաքանակով և  բաշխվել ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքների նախադպրոցական հաստատություններին):  Խոսքս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի  աջակցությամբ լույս տեսած «Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ»  գունազարդ գիրքի մասին է:**
Հետո տեղեկացա, որ  ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը մշակել և հաստատել է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներ», Continue reading
«Ես երգել և պարել շա~տ եմ սիրում»
Օլիմպիկին ներկայացվող այս ֆիլմը պատմում է Մարիամիկի նախասիրությունների մասին` թե  ինչ արվեստասեր ու շնորհքով աղջնակ է նա: Իսկ Մարիամիկի փոքրիկ քույրիկը նրան ոչնչով չի զիջում: Ա’յ, թե սեբաստացիները ինչպիսին են լինում..