Առցանց ուսուցում. ծնողական հայացք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոց, 5 տարեկաններ

IMG_8081Անահիտ Ասատրյանի Մարկ որդին սովորում է Հիմնական դպրոցի 3-րդ դասարանում, Մանե Հովհաննիսյանը` 2-րդ, 2 տարեկան Ֆլորան հաճախում է նախակրթարան` Գոհար Սմբատյանի և Լիլիթ Հովհաննիսյանի խումբ:
Անահիտը ներկայացնում է առցանց ուսուցման իր դիտարկումները:

Առցանց ուսուցում. ծնողական հայացք
Արդեն հինգ տարի է, ինչ համագործակցում եմ  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամաիրի հետ որպես ծնող: Վաղուց  ծանոթ եմ կրթահամալիրում իրականացվող կրթության որակին ինչպես նախակրթարանում, այնպես էլ՝  դպրոցում: Այն, որ կրթահամալիրում գործում է առցանց ուսուցում, ինձ համար նորություն չէր, և հետևաբար, երբ ուսուցիչները հայտնեցին առցանց դասերի մասին, շատ հանգիստ ընդունեցի: Սկզբում մտածում էի, որ լավ է, երեխաները չեն մոռանա անցածը, կապի մեջ կլինեն ուսուցիչների հետ, բայց  այն, ինչ կատարվեց «խոզի գրիպի երեք շաբաթվա ընթացքում», անկեղծ ասած, անցավ իմ երևակայության սահմանները: Թեև այս տարիների ընթացքում  մշտապես հետևել եմ կայքին, բայց այսպիսի աժիոտաժ, իրարանցում, այդպիսի ակտիվություն երբեք չեմ պատկերացրել:  Ամեն ժամը մեկ մի նոր, հետաքրքիր, ուրախ ֆիլմ կամ նյութ էր հայտնվում կայքում, որոնց հաջորդում էին մեկնաբանությունները, նկատառումները, նկարագրություններ: Չափազանցրած…

View original post 260 more words

Երրորդ դասարանցիների հյուրն է շրջիկ գրադարանը

  • Ողջունելով «Տիգրան Հայրապետյան» գրադարանի «Շրջիկ գրադարան» նոր նախագիծը` շնորհակալություն ենք հայտնում տիկին Մարիին այցելության, ուրախ ուսումնական պարապմունք կազմակերպելու համար։

Օրվա կադրերը.

Ընտանեկան շրխկան համույթ

Դիջիտեքի հայտ, որը ներկայացված է <<Դիջիտեքը ընտանիքում>> անվանակարգում:

Նյութի հեղինակ` Մարկ Հովհաննիսյան: Տեսաձայնագրության վերջում Մարկը պատմում է, թե ինչպես ստեղծվեց նյութը, ինչ գործիքներով , և թե ինչու է նա այն ընտանեկան համարում: