Բարձունքի հաղթահարում. Թեժառույք։Նախագիծը, ամփոփումը։

Ճամփորդության ժամկետները՝ մայիսի 28, ժամը՝ 9:30-17:00

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Ճամփորդության վայրը՝ «Թեժառույք» Վանական համալիր:

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից (Երեւանից 69, 1 կմ) 1-1,5կմ հարավ-արևմուտք, անտառապատ բարձրունքի վրա: Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա։Միջնադարում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ:
Մեղրաձորի (Թեժառույք) վանք (XII – XIIIդդ)
Թեժառույքի վանական համալիր: Անունը, հավանաբար, ստացել է համալիրի մոտակայքում հոսող Մարմարիկ գետի ձախ վտակի` Գոմուրի ձախ օժանդակ Թեժ գետի անունից:

Նպատակը՝

  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով։

 Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Տեղեկատվության փնտրտուք
  • Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում: ճանաչողություն

 Նախագծի իրականացման նկարագրություն

Սովորողները՝

  • Միասին ընտրում են բարձունքը
  • Տեղեկություններ են հավաքում տվյալ բարձունքի մասին
  • Հաշվարկներ են կատարում
  • Աշխատանքի բաժանում են կատարում
  • Մշակում են կանոնները
  • Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում
  • Մարմարիկ  գետի ափին կարդում ենք Աթ Խնկոյան «Գարուն»,  Հ. Թումանյան «Գետակը» , Հ. Սահյան «Առուն»
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, հանդիպող բնակավայրերը
  • Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ, ժամանակը, կանգառները

Աշխատանքի ընթացքը՝

Նախապատրաստական փուլ՝

Սովորողները համացանցում տեղեկություններ են փնտրում տեղանքի մասին:

Google.map ծրագրով գտնում են տեղանքը, ուսումնասիրում 3 D ֆորմատի նկարները, ծրագրի գործիքների օգնոևթյամբ հայտնվում տարածքում, վերտուալ շրջայց անցկացնում:

Նույն ծրագրի օգնությամբ հածվում են Երևանից-Մեղրաձոր/Թեժառույքի վանական համալիր/ հեռավորությունը՝ մեքենայով, ոտքով: Երկու  դեպքերում հաշվարկում ճամփորդության ընթացքը/ տևողությունը/;

Դիտում են կրթահամալիրի սովորողների նախկին ճամփորդությունների հաշվետու ֆիլմերը:

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը , հանրօգուտ աշխատանքըձեռք բերել բույսերի, տերևների, քարերի տեսակներ:Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:

Աթ Խնկոյան «Գարուն»,  Հ. Թումանյան «Գետակը» , Հ. Սահյան «Առուն» բանաստեղծությունների համար PowerPoint ծրագրով պատրաստում են մեդիագրքեր:

Ակնկալվող արդյունքները՝

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ, ձեռք են բերում մաթեմատիկական գիտելիքներ
  • ՏՀՏ հմտություններ` պրոզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում, ուղիղ եթերներ սոցցանցերով

Ամփոփում՝

Գործունեության ամփոփում՝ այստեղ

Ֆեյսբուքյան ուղիղ եթերներ՝

Ֆոտոշարք՝

Թեժառույքի բարձունքն հաղթահարված է

Մասնակից սովորողներ՝

Ալեքսանյան Էդգար 

Մելքոնյան Հասմիկ

Բադալյան Արամ 

Մինասյան Արտաշես

Գրիգորյան Րաֆֆի 

Մանուկյան Հայկ 

Հովհաննիսյան Դավիթ

Եսայան Կարոլինա 

Գրիգորյան Էմիլի

Հովհաննիսյան Մարի 

Մնացականյան Թոմ 

Սուքիասյան Նարե 

Մանուկյան Լիլիա

Զարգարյան Վիկտորիա

Գևորգյան Լաուրա

Մարտիրոսյան Ռաֆայել 

 Օսեյան      Ալեք

 

Մասնակից ծնողներ՝

Վաղարշակ Գրիգորյան

Էդուարդ Հովհաննիսյան

Լիանա Շահնազարյան 

Դիանա Պետրոսյան

Ելենա  Ստեփանյան 

Կիմա  Ալոյան

Լիանա Սահակյան

Անի Ստեփանյան

Մարինա Թումանյան 

Արմինե Աղամանյան

Դիանա Եղիազարյան

Սեդա Դովլաթյան

Թամարա Մխիթարյան

 

 

Մայիս ամսվա նախագծեր

Մայիսի 3 – Ուսումնական ճամփորդություն Մայլան թատրոն

Մայիսի 5-6 – Դոնալդ Բիսեթ «Մոռացված ծննդյան օրը» – Ռադիոթատրոնի նախագիծ

Մայիսի 13-17՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք. «Ես կարողանում եմ» աշխատանքային նախագիծ

Մանկավարժական հոդվածի թեմա՝ «Հեռավար ուսուցումը կրտսեր դպրոցում»

Մայիսի 27-28 – Հանրապետության օրեր, բարձունքի նվաճում

Մայիսի 27-հունիսի 6- ամառային ճամբար. Ուսումնական նախագիծ

Ուսումնական ճամփորդություն Մայլան թատրոն:Ամփոփումը՝ ռադիոթատրոն

Ճամփորդության օրը՝ մայիսի 3, ժամը 10:45-13:35

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Ներկայացման անվանումը՝ «Շրջված երազ»| Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով

Բեմադրությունը՝ Նարինե Մալյանի

Դերերում՝ Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Աստղիկ Աբաջյան, Քրիստինա Հովակիմյան, Սյուզի Ադամյան

Յուրօրինակ ճանապարհորդություն դեպի մանկություն: Ներկայացում 105-ից 5 տարեկան երեխաների համար:

Խնդիրները՝
ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքներով աշխատանք)
էլեկտրոնային բառարանի գործածման հմտության զարգացում
բնութագրելու, նկարագրելու հմտությունների զարգացում (կերպարների, հերոսների նկարագրում, բնութագրում)

Նկարագրությունը
Ճամփորդության նախապատրաստական փուլ

ճամփորդական կանոնների քննարկում
ճամփորդությունից հետո տպավորությունների ամփոփում պատումների,  տեսքով.
Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը: Ճամփորդության ամփոփման փուլում սովորողները պատրաստում են ռադիոթատրոն.

Նախագծի ամփոփումը՝

Մանրանկարչություն ձվիկների վրա

Այսպիսի աշխատանքները նպաստում են սովորողների մոտ տեխնոլոգիական հմտությունների զարգացմանը, ստեղծագործական երևակայության զարգացմանը և այլն:

Տեխնոլոգիական գործունեության ընթացքը ընթանում է երկու փուլով.

Առաջին փուլում սովորողները զգուշորեն առանձնացնում են ձվի ներսի պարունակությունը՝ փչելով: Սա շատ օգտակար (մի քաի անգամ ինտենսիվ փչելու վարժությունը նպաստում է շնչառական համակարգի զարգացմանը, խոսքային ապարատի զարգացմանը) և միևնուն ժամանակ զվարճալի աշխատանք է սովորողների համար:

Երկրորդ փուլում սովորողները գուաշով, ջրաներկով տարբեր զարդանախշեր են նկարում ձվիկների վրա: Թողնում, որ չորանա:

Վերջում այս ձվիկներով զարդարելու ենք բակի ծառերից մեկը՝ որպես զատկական, ծիսական ծառ:

Զատկական խնդրագիրք

Խնդրագիրք ստեղծելու համար սովորողները կիրառել են իրենց մեդիագիտելիքները՝ օգտագործելով համակարգչային հետևյալ ծրագրերը՝ PowerPoint, Paint:

Գրեթե յուրաքանչուր խնդրի համար սովորողը նկարել է մեկ նկար, կցել համապատասխան խնդրի էջին: Կիրառելով PowerPoint ծրագրի գործիքները՝ նա կարողացել է փոխել էջի ֆոնը, նկարի , տառերի չափսերը: Կատարել տեսքային փոփոխություններ:

Խնդիրների հետ մեկտեղ առաջադրվում է նաև լուծումը:

Արդյունում ստացվել են գունեղ և հետաքրքիր, տրամաբանական խնդրագրքեր:

Կարող եք տեսնել՝ այս հղումով:

Միացություններ

Պարապմունքներ դասավանդողների համար մաթեմատիկայից

Պատասխաններ.

առաջադրանք 1-ի մասին

առաջադրանք 2

Գևորգ Հակոբյան

Նյութի ներկայացումը կլինի պարապմունքների միջոցով: Պարապմունքները մեծ ծավալ չեն ունենա: Ներկայացվող նյութի որոշակի ծավալ նախատեսված է նաև դասվարների համար: Միայն մաթեմատիկա դասավանդողների համար նախատեսված նյութը կնշվի «Մ» տառով: Այդպիսի նշումը դասվարին չի արգելի նյութը ուսումնասիրելը:

պարապմունք1 պարապմունք2

View original post