ՆախաԹԹՈՒԴՐԻԿյան տրամադրություն

Որպես իսկական Սեբաստացի, պատրաստվում ենք նաև  Թթուդրիկի ծեսին, որը միասնական ծես է և ունի ուսուցողական նպատակ: Ավանդական թթուն դնելու ենք Սեբաստացու ոճով ու ձևով` նոր ստեղծական մտքերով: Սովարողները ակտիվ մասնակցում են Թթուդրիկի նախապատրաստական աշխատանքներին: Արդեն ծնողների հետ գնացել ենք մեր կազմած ցուցակով առևտուր անելու:

«Մեր գլխից մեծ կաղամբ ու ծաղկակաղամբ գնեցինք » ու ծանր-ծանր տեղ հասցրեցինք…

Էլ ի~նչ պատմեմ, ինքներդ տեսեք ու համոզվեք:

«Տիեզերական թխիկներ»

Այսօր 1-ին դասարանցիները ամփոփեցին «Տիեզերք. Երկիր մոլորակ» նախագիծը: Այս նպատակով պատրաստել էինք «Տիեզերական թխիկների» հյուրասիրություն; Ամեն ինչ սպասվածից լավ անցավ , քանի որ մեզ հյուր էին եկել ծնողներից շատ-շատերը: Նրանք, այս մեկ ամսվա ընթացքում,  ուշի ուշով հետևում էին  մեր նախագծային աշխատանքներին: Իսկ այսօր  մեծ ուրախությամբ համտեսեցին իրենց իսկ երեխաների ձեռքերով պատրաստած թխվածքաբլիթները, որոնք ունեին լուսնի, արևի, աստղերի, ամպերի և մի մեծ գունեղ մոլորակի տեսք:

Նախագիծը ավարտում ենք, մեկ այլ նախագիծ սկսելու նպատակով…

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հետևել են մեր աշխատանքային գործունեությանը և ակտիվ մասնակցություն ցուցաբերել` կարծիքներ բաժնում թողնելով իրենց անկեղծ կարծիքը:

Դասարան-թատրոն

Լուսաբացի, մայրամուտի բազմաթիվ հետազոտություններից հետո, թեման է’լ ավելի պատկերավոր դարձնելու համար ` բեմականացրեցինք Հ. Թումանյանի «Լուսաբացին» բանաստեղծությունը: Շատ վառ կերպարներ ստացվեցին: Այսպիսի փոքրիկ դասարանային բեմականացումների արդյունքում զարգանում է ազատ, անկաշկանդ արտահայտվելու կարողություն, սովորողները ծանոթանում են բեմական արվեստին, կարողանում են մարմնավորել այս կամ այն կերպարին, տիրապետում են բեմական խոսքին: Զարգանում է էսթետիկական ճաշակը, կուլտուրան, խմբով աշխատելու ընդունակությունը:

Զարմացած մեդիամռութիկներ աստղացուցարանում

Սովորողները բավականին տեղեկացված էին և ինքնուրույն կարողացան մի մոլորակից մյուսը ճամփորդել, չնայած անձնակազմի հրամանատար` ընկեր Արմինեն,  կրկին անգամ պատմում ու ծանոթացնում էր արեգակնային համակարգի մոլորակների հետ :