Ամառ 2017, ընդունելություն, տեղեկատվության տարածում

Ամեն առավոտ և երեկոյան Սեբաստացի Նատալին զբոսնում է ՀԱԹ Բ2 թաղամասի( որտեղ մենք բնակվում ենք) նորաբաց, մարդաշատ այգում:
Այսօր Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Ամառ 2017 տեղեկատվական թերթիկներ բաժանեցինք այս այգում զբոսնող, խաղացող երեխաներին և նրանց ծնողներին: Միջին տարիքի երեխաներին հետաքրքրեց ուսումնա-հայրենագիտական ճամբարները, մանկահասակ երեխամայրերին հետաքրքրում էր կրթահամալիրի պարտեզը, պայմանները: Ես մեծ սիրով ներկայացրեցի կրթահամալիրը և պատասխանեցի բոլոր հետաքրքրող հարցերին:
Ամառը շարունակվում է , և Ընդունելություն 2017-2018-ի համար տեղեկատվության տարածման իմ և
Նատալիի աշխատանքները ևս շարունակվում են:
Ձեզ եմ ներկայացնում այսօրվա լուսանկարները:
Continue reading