Նախագծային ուսուցում` ուսուցում առանց առարկայական սահմանների

Նորարությունը դարի պահանջ է: Նորարարական մոտեցումներն այսօր բացում են զարգացման հեռանկարներ բոլոր բնագավառներում: Իսկ կրթական ոլորտը պետք է միշտ առաջատար դիրքերում լինի: Նորարար է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծային ուսուցման մեթոդով: Աշխատանքի այս ձևը բացառում է  բոլոր առարկայական սահմանները, սովորողների կրթությունը իրականացվում է մեկ ընդհանուր դասընթացով` ներառելով <<Իմացումի հրճվանք>> ծրագրի բոլոր բաղկացուցիչները:

Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ՝  սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները, իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում: Continue reading

Մայիսյան 10-րդ հավաք, ուսումնական բաց պարապմունքների ծրագիր 2-րդ դասարանում

IMG_1674Ուսումնական պարապմունքի անվ.` Մարմնակրթություն

Ժամանակացույց` մայիսի 7, երրորդ դասաժամ

Տևողությունը` 45 րոպե

Անցկացման վայրը` / կախված եղանակային պայմաններից/ ` բակում` կարմիր ավազների վրա կամ դպրոցի ներսի մարզասրահում:

Պարապմունքի նպատակը` սովորողների ֆիզիկական պատրաստվածության ամրապնդում

Պարապմունքի ընթացքը`

Ուսումնական պարապմունքները անց են կացնում սովորողները.

Պարապմունքի ժամանակ հնչում է ռիթմիկ երաժշտություն:

ՈՒրախ մարմնամարզություն:  Թեթև ատլետիկական մարմնամազություն:

Շարային վարժություններ: ա. «Հավսար», «Զգաստ», «Ազատ» , մեկից երկու հաշիվ, միասյուն շարքից շարափոխվել
բ. Քայլով մարշ տեղում և ընթացքից

Գլուխկոնծիներ: Կանգ Թիակներ վրա:

Քայլք նստարանի հակառակ բարակ տախտակի վրայով` պահպանելով հավասարակշռությունը: Սողալով ձգվում են նստարանի վրա:

Մարզական գործիքների ցուցադրություն / գնդակներ, օղակներ, պարաններ, ժապավեններ/

 ՕՐՎԱ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ~ ԱՅՍՏԵՂ

«Կապույտ լուսակիրը», Ջ. Ռոդարի

Հորինում են սեբաստացի ռոդարիկները

«Եթե ես լինեի լուսակրի փոխարեն,…»

Ուսումնական նյութի ստեղծման մասին.

Նպատակը`

  • Ծանոթացնել սովորողներին Ջ. Ռոդարիի ստեղծագործությանը
  • Զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Զարգացնել մեդիահմտությունները

Նախ սովորողները ծանոթացել են Ջ. Ռոդարիի «Կապույտ լուսակիրը» հեքիաթին: Պատմել, քննարկել:Այնուհետև ռոդարիական հնարք կիրառելով` Ինչ կլիներ եթե,…, փորձել են պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե իրենք լինեին լուսակրի փոխարեն, ինչպես կվարվեին իրենք: Նկարել են իրենց հորինածը paint-նկարչական ծրագրով, կցել նկարը powerpoint ծրագիր էջին, որտեղ նախապես մուտքագրել էին իրենց տարբերակը: Ներկայացման/ պրեզենտացիայի/ վարջնական տարբերակը պահպանել են JPEG ֆորմատով:

Նկար-ներկայացումներից մոնտաժային AVS ծրագրով ստեղծվել է ուսումնական ֆիլմ:

«Իմ դպրոցի բակը» էկոնախագիծ

Նախագիծը սկսել ենք 2014 թ.-ի սեպտեմբերից: Նախագծի նպատակն է մաքրել և մշտապես մաքուր պահել դպրոցի բակը, դպրոցի հարակից տարածքները, հարևան բնակելի շենքերի բակերը և այլն:

Այժմ մաքրման աշխատանքները շարունակվում են.

This slideshow requires JavaScript.

Այ, քեզ շաբաթ

Ջ. Ռոդարի

Արթնացա երկուշաբթի,

Հորանջեցի երեքշաբթի,

Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,

Հինգշաբթի կրկին  քնեցի:

Քնեցի ուրբաթ, շաբաթ

Ու գործի չգնացի`

Կորչի գործը- ասացի :

Լավ  էր՝  արդեն կիրակի

Ամբողջ օրը քնեցի:

——

В понедельник
Я проснулся,
А во вторник

Я зевнул,

В среду

Сладко потянулся,

А в четверг

Опять заснул.

Спал я в пятницу,

В субботу

Не ходил я

На работу,

Но зато уж в воскресенье

Спал весь день без пробужденья!

Թաղարով ծաղիկ մայրիկիս

Այցելեցինք Քոլեջ Արհեստների ավագ դպրոց, մեր մայրիկների համար ծաղիկներ ընտրեցինք, տնկեցինք մեր ձեռքերով և նվիրեցինք:

Շնորհակալություն, Քոլեջ Արհեստների ավագ դպրոցին, այս գեղեցիկ նախագիծն իրագործելու համար:

This slideshow requires JavaScript.

Այցելություն «Զանգակ» հրատարակչություն

Ապրիլի 2-ին , ժամը 14:00 այցելեցինք «Զանգակ» հրատարակչություն:

Հրատարակչությունը  ուրախ ընթերցանությամբ

ներկայացրեց  անգլիացի գրող Ա.Ա. Միլինի

«Վինի Փու արջուկը» գիրքը ՝բնագրից հայերեն առաջին թարգմանությամբ:

Վինի արջուկը անձամբ ընթերցեց հեքիաթները, իր առօրյայից գաղտնիքներ բացահայտեց և հուրասիրեց մեղրով բլիթներ:

This slideshow requires JavaScript.