Փնտրտուքներ համացանցում Օշական գյուղի մասին

2-1 դասարանի սովորողներին տիար Բլեյանը պարգևատրել է ուսումնական ճամփորդությամբ: Որի համար երախտապարտ ենք:

Սովորողների առաջարկով վաղը՝ 29,11,2014, գնում ենք Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի-դամբարան:

Ճամփորդությունից առաջ սովորողները փնտրումներ են իրականացրել համացանցում, հարցազրույցներ են վերցրել մեծերից:

 

 

«Հսկան»

Անգլիական մանկական գրականությունից

Ըստ Հենրիկ Սևանի փոխադրության

Հսկան
Մի հսկա Կար մեր գյուղում,
Շատ էր սիրում կերուխում:
Ախ, անիծվեր այդ օրը,
Կրակն ընկել էր փորը,
Կուլ էր տվել մեր հսկան
Մի չաղլիկ մուկ ճստճստան,
Մուկն էլ կերավ ու խմեց
Կուշտ փորի մեջ քեֆ արեց:

Հսկան ցավից մղկտաց
Ծեր բժշկի մոտ գնաց:
– Մի տրտնջա այդքան խիստ, –
Ասաց բժիշկը հանգիստ, –
Թե որ կուլ տաս մի կատու՝
Կառողջանաս իսկույն դու:

Տոնդ շնորհավոր, կրթահամալի՛ր

Այսօր մենք թողարկեցինք մեր առաջին դասարանական ներկայացումների սկավառակը, որը նվիրվում է կրթահամալիրի 25 ամյակին:Իսկ կրթահամալիրի տնօրենը մեզ նվիրեց ուսումնական ճամփորդության ուղեգիր, որի համար շատ շնորհակալ ենք, առիթը անպայման կօգտագործենք և կգնանք Օշական:

Ցանկանում ենք կրթահամալիրին, որ տոնական տրամադրությունը շարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում: