Փետրվարի 19–ը գիրք նվիրելու օրն է

Կարիք չկա սպասել այս օրվան Ձեր մտերիմներին, ընկերներին, դպրոցին, գրադարանին, դասարանին, կրթահամալիրի մանկապարտեզային խմբերին գիրք նվիրել համար, Դուք դա կարող եք անել ցանկացած օր։ Պարզապես կապելով այս օրը մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ՝ մեր դասարանի սովորող Նարեն որոշել է ուրախացնել իր ընկերներին՝ նրանց թումանյանական գիրքբրոշուրներ նվիրելով։

Օրվա մասին կպատմեն լուսանկարները

Գեղասահքի դպրոցում

Այսօր Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողները մեծ ոգեւորությամբ սահում էին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սահադաշտում, որտեղ մեզ օգնեցին դպրոցի հմուտ մարզիչները, կրթահամալիրի մարզիչ՝ Միքայել Ղազարյանը եւ մարզիչ Անդրանիկը։ Երեխաները ճամփորդությունիգ դպրոց վերադարձան տպավորված։

Գ. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց

Օր՝ Փետրվարի 18
Ժամ՝ 10:15 — 12:30

Մասնակիցներ՝ 2.1 դասարանների սովորողներ

Նպատակը՝  սովորողներին ծանոթացնել գեղասահք մարզաձևին

Խնդիրները՝ սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողություններ

Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Միաքայել Ղազարյան

Անհրաժեշտ իրեր՝  ջուր, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ

Արդյունքում՝ պատրաստվում է ֆիլմ օրվա մասին, սովորողները պատմում են իրենց տպավորությունների մասին, հարցազրույց վերցնում նույն դասարանի սովորող Վիկտորիա Զարգարյանից, ով հաճախում է այս դպրոց և ընդգրկված է Հայաստանի հավաքականի կազմում: Հարցազրույց են վերցնում նրա մարզչից, ձայնագրում են դասարանական ռադիոհաղորդում, պատրաստում անհատական նյութեր:

Նախագծի ամփոփումը՝ այստեղ