ԴԴմախոհանոց

Նախագիծը՝ այստեղ

Պատրաստում ենք դդումով և բանջարեղենով տարբեր ուտեստներ

Ընտանեկան նախագիծ՝ խոհանոցային գործունեություն մայրիկների հետ, տեսաֆիլմերի հրապարակում բլոգում;

Միլանա Ավետիսյանը մեզ է ներկայացնում դդումով մի համեղ հյութի բաղադրատոմս եւ պատրաստման եղանակը։ Դիտե՛ք Միլանայի բլոգում։ 

Էդգար Ալեքսանյանը իր տատիկի հետ պատրաստում է «Ղափամա»։ Դիտե՛ք «համեղ» տեսանյութը Էդգարի բլոգում։

Հասմիկ Մելքոնյանը առաջարկում է համեղ դդումով կոտլետի բաղադրատոմս եւ ինքն էլ պատրաստում դրանք։ Դիտեք Հասմիկի բլոգում։

Հայկ Մանուկյանը պատրաստել է դդումով թխվածք։ Դիտեք Հայկի բլոգում։

Բնագիտատեխնոլոգիական ստուգատես 2020, Հարավային դպրոցի հայտերի ընտրանի

Բնագիտության և տեխնիական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2020-ը  հունվարի 8-հունվարի 25-ը  հայտարարել էր անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում։

  Արդյունքում <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 324 մասնակցության հայտերից  Հարավային դպրոցից ունենք 56 հայտ:

Continue reading

Ուսումնական ճամփորդություն Փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ գիտական թանգարան. ամփոփում

Վայրը՝  «Փոքրիկ Էյնշտեին» ինտերակտիվ գիտական թանգարան:

Հասցե՝ Կոմիտասի պող. 40/2 շենք

Մասնակիցներ՝ 3.1 դասարանի սովորողներ

Այցելության օրը՝ հունվարի 23, 2020 թ.

Ժամը՝ 12:30-16:00

Continue reading

Ճամբարային օրը ուսումնական ագարակում

Այսօր սովորողների հետ այցելեցինք Ագարակ՝ մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու։

Մաքրեցինք Ագարակի եւ կից հիվանդանոցի տարածքն իրար կապող լանջերը, տարածքի մեծ մասը։

Անբարենպաստ եղանակի պատճառով ժամանակ չունեցանք աղբը տեսակավորելու, որոշ մասը՝ տոպրակներ, շշեր, հավաքել ենք հատուկ աղբի համար նախատեսված տոպրակներով, իսկ մեծ աղբը կույտ արել, որ տեղափոխեն։

Սովորողները պահը բաց չթողեցին , նաեւ ուրախ խաղեր խաղացին։

Բջջային հեռախոսը՝ որպես աշխատանքային հիմնական գործիք

Արդեն ութ երկար ու ձիգ տարիներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում աշխատում եմ որպես դասվար: Հանրապետությունում միակ կրթօջախը, որտեղ մշակվում, իրականացվում և տարածվում են ուսուցիչների հեղինակային կրթական ծրագրերը, որտեղ թե՛ աշխատողը և թե՛ սովորողը անընդհատ զարգացնում են իրենց մեդիահմտությունները:

Continue reading