Խնկոյանական մեդիագրքեր

Աթ. Խնկոյան, «Մաստանը» բանաստեղծության հիման վրա ստեղծած անիմացիոն մեդիագրքերի ստեղծման եղանակը.

բանաստեղծությունը բաժանում ենք հատվածների, նկարում Paint նկարչական ծրագրով, պահպանում Jpeg ֆորմատով, այնուհետեւ նույն նկարի վրա /Paint ծրագրի մեջ/ ավելացումներ անելով պահպանում են որպես նոր նկար եւ այսպես շարունակ։ Այսպես քայլ առ քայլ նկարելով են ստեղծվում մուլտերը, անիմացիան պատկերները; Վերջում`
Paint-ով նկարած նկարները հերթականությամբ կցում ենք PowerPoint ծրագրի էջերին, մուտքագրում տվյալ հատվածին համապատասխան բանաստեղծական տողերը:Ինչպես նաև որոշում են բոլոր սլայդերի համար անցման անիմացիա, ստեղնաշարի F5 կոճակի միջոցով ակտիվացնում սլայդերի անիմացիոն ֆունկցիան, դիտում պատրաստած գիրքը: Ավելի ուշ կսովորենք յուրաքանչյուր սլայդին ձայն կցել և պատրաստել աուդիոգրքեր:

Սովորողներն իրենց կազմած մեդիագրքերն ուղարկել են էլեկտրոնային նամակով, որոնք ներբեռնել եմ Issue.com կայք: Այս կայքից ներբեռնելով` կարող եք տեսնել յուրաքանչյուր սովորողի աշխատանքը: 

Արամ Բադալյան

Արսեն Խաչատրյան

Արտաշես Մինասյան

Գարիկ Գասպարյան

Կարոլինա Եսայան

Հասմիկ Մելքոնյան

Նարե Սուքիասյան

Րաֆֆի Գրիգորյան

Տնկում ենք արմատակալած կտրոնները

«Իմ թաղարը» բնագիտական նախագիծ՝ մաս 4-րդ։

Ճիշտ երեք շաբաթ հետո, ինչպես եւ կանխատեսել էինք, մեր կտրոնները արմատակալել էին։ Ժամանակն էր տեղափոխել դրանք թաղարների մեջ։ Այս անգամ էլ մեզ օգնության հասավ տիկին Շողիկ Պողոսյանը, ով իր խորհուրդներով օգնեց ավարտին հասցնել միասին սկսած նախագիծը։ Սովորողներն արդեն գործնականում փորձեցին տնկել իրենց թաղարը, իմացան ծաղկի իրական անունը, իսկ ոմանք իրենք էին հորինել անուններ իրենց ծաղիկների համար։ Ինչպես նաեւ իմացան, թե այսուհետ ինչպես պետք է խնամեն իրենց ծաղիկը։

Այսուհետ նախագիծը շարունակում ենք ծաղկի խնամքով, աճի գարանցումներով ։

Ամանորյա նախագծեր. Ամփոփում

Նպատակը՝ 

Ամանոր և Ձմեռային ուսումնահետազոտական նախագծերի իրականացում 2.1 դասարանում:

Ժամանակացույց՝ դեկտեմբերի 1-25

Խնդիրները՝
Նախապատրաստումը Ամանորյա ծեսին
• Ստեղծագործական մտքի, անսովոր լուծումներ գտնելու կարողության ձևավորում և զարգացում
• Մեդիահմտությունների զարգացում (ձայնագրություն, տեսագրություն, paint նկարչական ծրագիր)
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում (մկրատով, ատրճանակ-սոսինձով, տարատեսակ նյութերով ու դրանց համադրություններով աշխատելու հմտություններ)
2.1 դասարանում ամանորյա նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

Լեզվագործունեություն

Մաթեմատիկա

  • Բանավոր համրանք, համեմատում,
  • Ամանորյա և տրամաբանական խնդիրների հորինում և լուծում:
  • Օրացույցի ստեղծում

Տեխնոլոգիա

  • Տոնական անիմացիոն մեդիաբացիկներ – յուրաքանչյուր երեխա պատրաստում է իր անսովոր անիմացիոն մեդիաբացիկը: Պատրաստելու համար կիրառում են Paint, Powerpoint համակարգչային ծրագրերը։
  • Անսովոր տոնածառ՝ ծառի ճյուղից եւ ինքնաշեն խաղալիքներից
  • Տոնական զարդարանքներ՝ խաղալիքների, դռան կախազարդերի պատրաստում, վիտրաժների զարդարանք՝թղթե հրեշտակներով
  • Ազգային ծիսական խոհանոց

Երաժշտություն

  • «Դինգ-դոնգ»
  • «Բասեն բարի»
  • «Այսօր տոն է»
  • «Պատրաստել ենք մենք»
  • «Այ քեզ տոնածառ»
  • «Փաթիլներ»
  • «Զար-զընգր»
  • Օտար լեզվով երգեր

Մաթեմատիկա 

Բանավոր համրանք, համեմատում,

Ամանորյա և տրամաբանական խնդիրների հորինում և լուծում:

Օրացույցի ստեղծում

Երաժշտություն

«Դինգ-դոնգ»

«Բասեն բարի»

«Այսօր տոն է»

«Պատրաստել ենք մենք»

«Այ քեզ տոնածառ»

«Փաթիլներ»

Օտար լեզվով երգեր

Ուսումնական ճամփորդություն՝ 20.12.2018

Խամաճիկների թատրոն` ամանորյա ներկայացում դիտելու. նախագիծը՝ այստեղ

Նախագծի իրականացման արդյունքում՝

«Մի լավ մաքրենք, որ զարդարենք»

«Լուսերը, գույները, ղողանջները հասան ջրին»

Ամանորյա հորինուկներ

«Մի բաց նամակ ամենքին», մեդիաթատրոն

Ամանորյա ուսումնական ճամփորդություն Խամաճիկների թատրոն

«Մարդուկ-ջարդուկը»

Երաժշտական ներկայացում

ըստ Ա.Է.Հոֆմանի / Պ.Ի.Չայկովսկու երաժշտության

համադրությամբ։

Բեմադրությունը՝ Լիլի Էլբակյանի

Տոնական պիցցայի պատրաստում Հարավում

Նոյեմբերի 19-23-ը աշխատանքային նախագիծ

Խնկոյանական օրեր

Նախագծի նպատակը` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելն է:

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում ( մենք այն իրականացրել ենք նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 12-16) պետք է պարզել, թե ինչքանով են տեղյակ  երկրորդ դասարանցիները Խնկոյանի ստեղծագործական կյանքին ու ստեղծագործություններին: Քանի որ մենք արդեն տիրապետում ենք  նկարչական Paint ծրագրին, զուգահեռ կսովորենք նաև մի քանի այլ համակարգչային հնարքներ, ավելի գունեղ ու անիմացիաներով լեցուն ծրագրեր, որպեսզի  պատկերենք հերոսներին, տեսարաններ, հեքիաթի , բանաստեղծության որևէ հատված:

Բոլոր աշխատանքները կհավաքվեն  նեթբուքի համապատասխան թղթապանակում:

  • Ուսումնական փուլ

Այս փուլում ստեղծելու ենք խմբային և անհատականաշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք խնկոյանական ստեղծագործություններից մեկը՝ այս դեպքում առաջարկում եմ «Մաստանը», «Քամին» եւ «Կատուն», բանաստեղծություններից որեւիցե մեկը եւ կփորձենք հատված առ հատված նկարելով մուլիպլիկացնել(անիմացիոն էֆֆեկտ ստանալ)։ Յուրաքանչյուրին տրվելու  է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝ «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը «Մաստանը », «Քամին» «Կատուն» բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը և անիմացիոն ֆիլմ ստեղծի՛ր:
  • Տրված ստեղծագործությունը  կարդա՛ տարբեր տրամադրություններով (ուրախ, տխուր, բարկացած, լացակումած և այլն): Մնջախաղային ներկայացում խաղա ընկերներիդ հետ: Նկարահանի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

  • Եզրափակիչ փուլ
  • Մինչև հոկտեմբերի 23 –ը բոլոր աշխատանքները կհավաքվեն  կայքի դասարանական էջում  և Խնկոյանական օրերին կներկայացվեն մեդիագրքի տեսքով
  • Ճամփորդություն Խնկո  ապոր գրադարան։

Ընթերցանության նյութեր.

Բանաստեղծություններ

ՄԱՍՏԱՆԸ

Continue reading

Հերթական այցը ուսումնական ագարակ

Միասնական նախագիծ ուրախ օտար լեզվով ( անգլերենի դասավանդող՝ Լիլիթ Խալաթյան)

Սովորողները ձիանոցում անգլերեն լեզվով խաղացին ծանոթացման խաղ, անվանեցին կենդանիներին, հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին, թե որ կենդանին ինչ է սիրում ուտել, ինչ չի սիրում։ Շրջայց կատարեցին ագարակում, անվանեցին մյուս ընտանի կենդանիներին, հաշվեցին, համեմատեցին։ Այնուհետեւ Ագարակի լանջերին թիկնած՝ խաղացին կենդանական ձայնարկությունների վերաբերյալ խաղ (ուսուցիչը արձակում էր ձայնարկությունը, իսկ սովորողները անգլերեն անվանում էին համապատասխան կենդանուն) ։ Վերջում երգեցին ՚՚Old MacDonald had a farm՚՚ ուրախ երգը, որը հենց ագարակի մասին։

Ուսումնական ճամփորդության նախագիծ, ամփոփում

Վայրը՝ Ռուսական արվեստի թանգարան

Ժամկետները՝ նոյեմբերի 22, ժամը՝ 10:30-13:30

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Թամարա Մարիմյան

Օգնական՝ Լուսինե Նազարյան

Նախագծի նպատակը՝ ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական

Նկարագրություն՝ սովորողները անհատական գործիքով google map ծրագրի միջոցով գտնում են թանգարանի հասցեն։ Սովորում են՝ ինչպես կարելի է որոշել ճանապարհի երկարությունը, տեւողությունը՝ ոտքով գնալիս եւ ավտոբուսով։

Զրուցում են տարվա եղանակների մասին, անվանում, հաշվում յուրաքանչյուր եղանակ քանի օր ունի, խնդիրներ հորինում , գրանցում։

Դիտում են նախկինում սեբաստացի սովորողների թանգարան այցի մասին պատմող ֆիլմեր, մոտավոր պատկերացում կազմում այնտեղ իրականացվող ծրագրի մասին։

Այց թանգարան՝

Ռուսական արվեսի թանգարանը վերջին տարիներին իր ավանդական էքսկուրսիաներին զուգահեռ անց է կացնում նաև ուսումնական ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ: Արվեստին  նվիրված այդ նախագծերը գործնական, ուսումնական պարապմունքներ են նախադպրոցական և դպրոցական երեխաների համար:

Այսպիսի էքսկուրսիաների նպատակն է զարգացնել երեխաների գեղեցիկը գնահատելու զգացողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը,  տեսողական հիշողությունը, բանավոր խոսքը, արվեստի մասին գիտելիքները:

Ինչպես նաև՝ սեր դեպի թանգարանային արվեստ,  ճաշակ:

«Տարվա եղանակները»

Խաղ-էքսկուրսիան նախատեսված է 4-7 տարեկան երեխաների համար: Երեխաները ծանոթանում են տարվա եղանակներով կտավներին, զրուցում տարվա եղանակների հետ կապված եղանակային երևութների մասին, իսկ էքսկուրսիայի գործնական հատվածում երեխաները նկարում են Պ. Ի. Չայկովկու «Տարվա եղանակները» երաժշտության տակ և գուշակում հանելուկներ:

Վրեջում՝ թափառումներ քաղաքում։

Արդյունքում՝ ուղիղ հեռարձակում թանգարանից, ֆոտոշարք, ռադիոնյութ՝«Կանոններ, որոնց պետք է հետեւի թանգարանի այցելուն. Ի՞նչ իմացանք»:

Ուղիղ հեռարձակման հղումը (իմ անձնական ֆեյբուքյան էջից)

Օրվա լուսաբանումը լուսանկարներով

Ռադիոնյութ`

«Ես սեբաստացի եմ» ինքնանկար-կոլլաժներ

Գործունեության նկարագրություն.

Ինքնանկարները սովորողները նկարում են սպիտակ A4 ֆորմատի թղթի վրա, բայց վերջում իրենց անունները չեն գրում։ Աշխատանքի նախապատրաստական փուլում այգուց հավաքում են գեղեցիկ, գունավոր տերեւներ, որոնց օգտագործելու են նկարի վրա ապլիկացիա անելու համար։ Երբ նկար-կոլլաժները պատրաստ են լինում, ուսուցիչը հավաքում է, խաղը դասավորում, իսկ սովորողնեէը փորձում են նայելով նկարին՝ գուշակել՝ ով ով է։

Գործունեության ամփոփումը լուսանկարներով՝

https://drive.google.com/drive/folders/1-6cBzRBDwFq8Rla04mmTdqe7fO_sVdcN

Նոյեմբերի 5-9՝ նախագծային ուսուցման ստուգատես. Սեբաստացու օրեր. Ամփոփում

Նախագծային շաբաթվա ընթացքում նախատեսվում է.

Նոյեմբերի 5

ժամը 9:30-10:10- Մաթեմատիկա՝ հորինում ենք թթուդրիկի խնդիրներ ( հիմքում՝ կլոր տասնյակների համեմատում, գումարում, հանում, տասնյակին միանիշ թվի գումարում -հանում առանց կարգային անցման, կշիռ, կիլոգրամ) ։

Խնդիրները գրանցում ենք համակարգչային PowerPoint ծրագրի միջոցով ստեղծած գեղեցիկ էլեկտրոնային գրքի մեջ  եւ արդյունքում ունենում ենք մեդիախնդրագրքեր։

ժամը 10:15-10:35- Ուրախ օտար լեզու՝ անգլերեն։ Ծրագիրը՝ այստեղ։

ժամը 10:35-10:55- Մայրենի՝ «Ինչո՞վ եմ տարբերվում իմ ոչ սեբաստացի ընկերներից» ՝ ռադիոնյութի պատրաստում։

11:00-11:45 – Շախմատ

ժամը 11:50-12:35 — Տեխնոլոգիական գործունեություն՝ կավով գինու բաժակների պատրաստում։ Ցուցահանդես վաճառքի համար։

13:15-13:35- Ուրախ օտատ լեզու՝ ռուսերեն։Ծրագիրը՝ այստեղ։ Continue reading