«Իմ ննջարանը»

Հ. Թումանյանի «Ծիտիկի օրոր» բանաստեղծությամբ ոգեշնչված, սովորողները պատրաստել են տեսանյութեր, աուդիոձայնագրություններ իրենց ննջարանի, իրենց երազների պատումներով։

Դիտեք Կարոլինա Եսայանի տեսանյութը, որը պատրաստել է Ալինա մայրիկը.

Հասմիկ Մելքոնյանի պատումը՝

Էմիլի Գրիգորյանի պատումը՝

Հունվարի 29-փետրվարի 1-ը աշխատանքային նախագիծ

Ընթերցանության նյութեր՝ Հ. Թումանյան «Ծիտը», «Ծիտիկի օրոր», «Ուլունք»

Հունվարի 29

Հունվարի 29, երեքշաբթի

09:00-09:30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-11:30` Լողուսուցում
11:30-11:50` Ընդմիջում
11:50-12:35`Մայրենի
12:00-12:30`Շախմատ
12:30-13:35`Paint-ով նկարել «Իմ երազը»

Հունվարի 30, չորեքշաբթի

09:00-09:30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:05` Երգ/ Մարիամ Մնացականյան

Պատրաստվում ենք երաժշտական ներկայացման. «Ա՜խ, ինչ լավ է» երգի ուսուցում
10:10-10:55` Ուրախ մաթեմատիկա/ Ուրախ օտար լեզու

11:55-12:15 `Ընդմիջում
12:15-12:40՝ Նախագիծ. Դդմածես

12:55-13:35՝ Ուրախ մաթեմատիկա՝ հորինում ենք «Դդմոտ խնդիրներ»

Հունվարի 31, հինգշաբթի

Փետրվարի 1, ուրբաթ

09:00-09:30՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30-10:05`«Թումանյանական օրեր» նախագիծ
10:10-12:15` խոհանոցային գործունեություն՝պատրաստում ենք դդումով քաղցրավենիք

12:15- Ընդմիջում

12:35-13:35 – երգուսուցում-պարուսուցում

Ռիթմիկ երաժշտական պարապմունք ձմեռային ճամբարի ընթացքում

Երաժշտությունը արվեստներից առավել վառ ու հուզական ձեւերից մեկն է: Այն արդյունավետ եւ գործուն միջոց է երեխաների դաստիարակության գործում: Երաժշտությունն օգնում է լիարժեք բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, սովորեցնել ճիշտ ընկալել կերպարների երաժշտական լեզուն: Գեղեցկության ընկալումից եւ ճանաչումից է սկսվում հուզական մշակույթի եւ զգացմունքների դաստիարակությունը: Հուզական մշակույթն էլ իր հերթին խթանում է մտքի աշխատանքը, ստիպում խորհել բարոյական այս կամ այն չափանիշի իմաստի վերաբերյալ:

Ինչպես ցույց են տվել հունգարական եւ գերմանական գիտնականների համատեղ հետազոտությունները, երաժշտությամբ զբաղվող երեխաներն օժտված են լավագույն ռեակցիայով, հեշտությամբ են յուրացնում համրանքը, ավելի լավ են կողմնորոշվում տարածության մեջ:«Երաժշտական դաստիարակությունը ոչ թե երաժշտի դաստիարակությունն է, այլ նախ եւ առաջ մարդու դաստիարակությունը» – ասել է մեծ մանկավարժ Վ.Ա. Սուխոմլինսկին:

2018-2019 ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

Ուսումնական առաջին շրջան

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 13-րդ հավաք

  • «Ուսումնական ամառ» նախագծերի ամփոփումներկայացում
  • Լողափնյա աշուն» նախագիծ դպրոց-պարտեզներում Continue reading
  • Վարպետության դաս Էմիլի Գրիգորյանի հետ

    Ճամբարի ընթացքում մի շատ հետաքրքիր վարպետության դաս անցկացրեցինք Էմիլիի հետ, ով հաճախում է նկարչության լրացուցիչ պարապմունքի եւ որոշել էր իր ընկերներին մի քանի նկարչական հնարք ցույց տալ, թե ինչպես կարելի է նկարել խոզ (2019-ի խորհրդանիշը) եւ Ձմեռ պապ։

    Մանրամասն՝ այս տեսաֆիլմում.