Բերքահավաք և անմոռանալի օր բանգլադեշյան ամենաուրախ լողափում

Հունիսի 26-ին՝ 12։00,բոլոր ցանկացողներին հրավիրել էինք Հիմնական դպրոց բերքահավաքի։ Հյուրերը շատ էին և տարատարիք: Նրանք չէին մոռացել իրենց լողազգեստները, քանի որ բերքահավաքի բոլոր մասնակիցներին սպասվում էր անմոռանալի փրփուրային օր բանգլադեշյան ծովերի ամենաուրախ լողափում։

Օրը կայացավ…

Ստուգատեսային շաբաթ. օր 3

Սովորականի պես` օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, կրթահամալիրի տնօրենի խոսքով:

Այնուհետև /9։30-11։30/ գնացինք Հիմնական դպրոց` արտ միջավայրի նախագիծը շարունակելու: Այս անգամ քսեցինք նախակրթարանի աստիճանների երկրորդ շերտ ներկը և ներկեցինք կողքի ճաղավանդակները:

IMG_7375 IMG_7376 IMG_7377 IMG_7378

12:00-12:30 մասնակցեցինք Գեղարվեստի կրթսեր դպրոցի թատերական ստուգատեսին

This slideshow requires JavaScript.

14:00-15:00 մասնակցեցինք ռոք, փոփ երաժշտական ստուգատեսին և ունկնդրեցինք տաղանդաշատ մասնակիցների կատարումները

1IMG_74455:15-16:00 Հիմնական դպրոցի դասավանդողներով քննարկեցինք 2015-2016 թ. ընդունելության վերաբերյալ հարցեր: Լսեցինք կրթահամալիրի տնօրենի նկատառումներն այդ առումով:

17:30-18:30 Հեծանվային պարապմունքները շարունակվում են. օրվա քրոնիկան` այստեղ

19:00- Օրը ամփոփեցինք  Մանկական երկաթուղում:

IMG_7468[1] IMG_7471[1] IMG_7467[1] IMG_7472[1]

Մենք կարողանում ենք…

Հեծանվային մարզադպրոցում շարունակվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների հեծանվային պարապմունքները: Մարզադպրոցում մեզ տրամադրում է հարմար, գեղեցիկ հեծանիվներ և գլխարկներ: Այս երկու շաբաթների ընթացքում դասավանդողներից շատ շատերը, ի շնորհիվ մարզիչներ Վարշամի և Դավթի, սովորեցին հեծանիվ նստել և ինքնուրույն վարել: Հոգատար մարզիչները ցուցաբերում են անհատական մոտեցում: Նրանք համբերությամբ սովորեցնում են  «ամենաանվստահ» մեր ընկերներին, քաջալերում, փոքր հաղթանակների ժամանակ` մեզ հետ ուրախանում: Իհարկե, լինում են նաև «անկումներ», բայց ինչպես վարզիչներն են ասում.«Միայն հեռուն նայի’ր»:Սա շատ կարևոր սկզբունք է, որ պետք է պահպանել ընդհանրապես ցանկացած փոխադրամիջոց վարելիս:

Այսպես «առաջ նայելով էլ»` վստահ ենք, որ պարապմունքների ավարտին կկարողանանք ազատ և անվախ վարել մեր հեծանիվները քաղաքի փողոցներով:

Ստուգատեսային շաբաթվա մեկնարկ

Լուսաբանման պատասխանատու` Թամարա Մարիմյան

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով, կրթահամալիրի տնօրենի խոսքով:

Թարգմանչական ստուգատես` Միջին դպրոցի ակումբ

Թատերական ստուգատես` Մեդիասրահ

Հիմնական դպրոցի կրթսեր առաջին դասարանցիները և երկրորդ դասարանցիները ներկայացրեցին <<Իրիկուն>> և <<Զորի -Զորի>> ներկայացումները:

Հանդիպում դերասան Սամվել Թոփալյանի հետ

Երաժշտական ստուգատես` Սեբաստացիներ համերգասրահ

«Թևանիկ» ֆիլմի դիտումև զրույց ռեժիսորի հետ

Ահա այսպիսի հագեցած օր էր հունիսի 15-ը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողների, սովորողների, ծնողների համար:

Հունիսի 15-20-ի անհատական աշխատակարգ

311

Հունիսի 15
09:00 – 09:15- Ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում
11:00-11:45 Հիմնական դպրոցի սովորողների թատերական ներկայացումների ցուցադրություն. Մայր դպրոց,Մեդիադահլիճ

Հանդես եմ գալիս որպես Հիմնական դպրոցի թատերական ստուգատեսի պատասխանատու, ներկայացնում եմ իմ դասարանական ներկայացումը

Նարկայացման մասնակից սովորողներ,

Գևորգ Հարությունյան

Կարեն Մարգարյան

Անահիտ Վերմիշյան Continue reading