«Բարեկարգում եմ իմ շրջակա միջավայրը»

IMG_5313Հունիսի 5-ի` Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողները(թվով մոտ 20 հոգի) շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ կիրականացնեն Կենդանաբանական նորացված այգու շրջակայքում:

Ինչպես նաև կիրականացնեն «Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես» Ֆլեշմոբ:  սովորողների փոքր խումբ իրականացնում է մաքրման ֆլեշմոբ, փորձելով անցորդներին համոզել մաքրել մի փոքր տարածք`տրամադրելով ձեռնոցներ և տոպրակ:

Նախագծի նպատIMG_5305ակն է.

Նախագծի նպատակն է.

  • Համախմբել սովորողներին, քաղաքացիներին մեկ ընդհանուր նախաձեռնության շուրջ` ի բարելավումն շրջակա միջավայրի
  • Հանրության ուշադրությունը հրավիրել Կենդանաբանական այգու տարածքում և ոչ միայն, բնապահպանական խնդիրների վրա
  • Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ` ներգրավելով այգու այցելուներին:
  • իրականացնել հայրենագիտական ճամփորդություն

Նախագծի կարևոր և բաղկացուցիչ մասը կլինի «Մեր բակը պարտեզ» նախագիծըIMG_5283 IMG_5293

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Կենդանաբանական այգու տարածքը շատ մաքուր էր; Այնտեղ կային աշխատողներ, ովքեր անընդհատ հետևում էին մաքրության պահպանմանը:

Ահա’ լուսանկարները.

IMG_6822IMG_6738

Մենք միայն զրուցեցինք անցորդների հետ և պարզեցինք, որ նրանք էլ կողմ են , որ տարածքը միշտ մաոևր լինի, որ շատ աղբամաններ լինեն, որպեսզի աղբը հատակին չգցեն:

Հունիսի 5-ին կենդանաբանական այգում իրականացվում էր տեխնոլոգիական պլեներ` <<Տոհմածառ>> թեմայով: Մեր սովորողները հետաքրքրությամբ հետևում էին մեծ փայտե ծառի պատրաստման աշխատանքներին:

IMG_7034

Օրվա ֆոտոպատումը.

This slideshow requires JavaScript.

Բարձունքի հաղթահարում. Նախագծային արդյունքների ներկայացում

Ինչպես ներկայացված էր նախագծում, մայիսի 29-ին հաղթահարեցինք Աշտարակի շրջանի, գյուղ Ուշիում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բլուրը:

Բլուր տանող ճանապարհը հեշտ անցանելի  էր, և մենք առանց որևէ դժվարության բարձրացանք այն: Ճանապարհին սովորողները նկարագրեցին տարածքը, պատմեցին գյուղի, եկեղեցու մասին, եղան եկեղեցում և երգեցին այնտեղ:

Նախագծում ներկայացրել էինք, որ գյուղից հավաքելու ենք  ամենատարբեր դաշտային ծաղիկների`կակաչի,երիցուկի (рамашка), և այլ դաշտային ու լեռնային բույսերի սերմեր:

Այդպես էլ արեցինք, նաև սովորողները լուսանկարել են ծաղիկները, որ վերադառնալուն պես համացանցում գտնեն դրանց մասին պատմող նյութեր և միգուցե օգտակարության մասին ինչ որ բաներ:

Ձեզ ենք ներկայացնում նաև հետաքրքիր ֆոտոպատում.

This slideshow requires JavaScript.

Ամառային ճամբար. ուսումնական նախագիծ

снимо

Ժամկետները` հունիսի 1-12-ը

Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական, թատերական հմտությունների զարգացում:

Խնդիրները՝ 

  • Ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում ,
  • Բնագիտական փորձերի,անսովոր լուծումներ գտնելու, հետազոտական հմտությունների և  կարողությունների զարգացում,
  • ՏՏ և տեխնոլոգիական հմտությունների զարգացում,
  • մարմնամարզական հմտությունների զարգացում
  • Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
  • Խոհարարական հմտությունների զարգացում,
  • Կուլտուրայի զարգացում

Ճամբարային գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Ուսումնական ճամփորդույթյուններ

Ամառային ճամբարի ընթացքում նախատեսվում է այցելել Կենդանաբանական այգի:/Հունիսի 5-ի էկո -հայրենագիտական ճամփորդության նախագիծ/ Continue reading

«Բարձունքի հաղթահարում», ուսումնական նախագիծ, մայիսի 28

img_1323Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է: 

2-րդ դասարանի  սկզբում` սեպտեմբերի 21-ին, հաղթահարել ենք մոտ և հեշտ հաղթահարելի բարձունք՝ Թուխ Մանուկ եկեղեցու բլուրը:

Նպատակը՝

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

Continue reading

«Բարձունքի հաղթահարում», նախագծի նախապատրաստական աշխատանքներ

11111111Սովորողների հետ միասին ընտրել ենք Աշտարակի                                                       շրջան, գյուղ Ուշի, Սբ. Սարգիս եկեղեցու բլուրը:

Լրացրել հայտը՝ haytAshtarak

Համացանցի և հանրագիտարանների օգնությամբ հավաքել են տեղեկություններ բարձունքի մասին:

Ստորև ներկայացված են սովորողների պատրաստած պրեզենտացիաները՝ պատրաստված PowerPoint ծրագրով:

Անահիտ Վերմիշյան

Արման Գ.

Լուիզա Եղիազարյան

Կարեն Մարգարյան

Մարիամ Քորողլյան

Մարկ Հովհաննիսյան

Սեդա Մարգարյան

Տիգրան Գրիգորյան

Գոռ Մնացականյան

Սովորողները ինքնուրույն են փնտրել և գտել տեղեկություններ համացանցում, ներբեռնել նկարներ, պատրաստել ներկայացումներ, ուղարկել պատրաստի աշխատանքը էլեկտրոնսյին նամակով:

Համացանացում փնտրել և կարդացել են, թե ինչ օր է մայիսի 28-ը:

Սովորողները բաժանվել են խմբերի՝ սանիտարներ խումբ, մաթեմատիկների խումբ, լրագրողների խումբ, բնագետների խումբ: