Այսօր աշխատանքային օրակարգում

Ընդհամենը մեկ օր… և տասնյակ 5-6 տարեկաններ կայցելեն կրթահամալիր… Սովորողներին պատշաճ և կազմակերպված ընդունելու համար տասնյակ դասավանդողներ և կրթահամալիրի այլ աշխատակիցներ ջանք չեն խնայում: Այսպիսի մի հագեցած օր է սպասվում մեզ առավոտյան. վերջնական շտրիխներ, և կարծես ամեն ինչ պատրաստ է:

Կայքում հրապարակված է  օգոստոսի 31-ի աշխատանքային ծրագիրը: Դասավանդողները կազմել են օրվա համար անհատական աշխատանքային պլաններ. յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքները:

30-ի առավոտյան կմիացվեն դասասենյակների համակարգիչները, պրոյեկտորները, կկազմակերպվեն բակային մաքրման, ջրման աշխատանքներ:  Կզարդարենք շքամուտքը` սովորողներին դիմավորելու համար:

Քարքարոտ Արագածի հարավային գագաթը հաղթահարված է.

OLYMPUS DIGITAL CAMERA Արշավին մասնակցելու առաջարկը  կրթահամալիր դիմած մասնագետները մեծ ոգևորությամբ ընդունեցին:

Պայմանավորվածի պես արշավականներով հանդիպեցինք ժամը 8-ին: Ուրախ տրամադրությամբ, տիար Գևորգը լուսանկարեց խմբին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, այնուհետև ճամփա ընկանք: Մեծ դժվարությամբ հասանք Քարի  լճի ափամերձ տարածք, որտեղ մի փոքր  ընդմիջեցինք ու շարունակեցինք բարձրանալ: Նախապես բաժանվեցինք երկու փոքր խմբերի: Խմբերին ուղեկցում էին տիար Գևորգը և վերջինիս ընկեր`պարոն Տոնոյանը:

3200 մետրանոց բարձունքը հաղթահարված էր. ևս  700 մետր,  Continue reading

Պատրաստվում ենք հաղթահարել Արագածի հարավային գագաթը

Մրցույթի շրջանակներում պատրաստվում ենք հաղթահարել Արագած լեռնագագաթը` հարավային կողմից: Կրթահամալիրում փորձառություն անցնելիս ես մեկ անգամ արդեն բարձրունքների հաղթահարման նախագիծ ներկայացրել եմ `Լաստի խութը: Մեկնել ենք եռօրյա ճամփորդության Գորիս/ Տաթև, Խնձորեսկ/, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել մինչև վերջ հաղթահարել սարը: Հուսով եմ `այս անգամ խումբը ավելի ուժեղ կգտնվի և կհասնի վերջնակետին,  կրթահամալիրի դրոշն էլ կծածանվի Արագածի գագաթին:

Այսօր տեղեկություններ  եմ հավաքել լեռնագագաթի մասին: Aragatsnamboxjutyamb Continue reading

Դպրոցում շարունակվում է ակտիվ եռուզեռը…

Նոր ուսումնական տարվան հաշված օրեր  են  մնացել: Հիմնական դպրոցը գրեթե վերջնական տեսքի է գալիս: Այսօր մաքրման աշխատանքները շարունակեցինք. մաքրեցինք և  դասավորեցինք 5 տարեկանների դասասենյակը, ըստ սենյակների տեղավորեցինք թաղարներով ծաղիկները, դասակարգեցինք կաբինետների գրքերը: Հասցրեցինք նույնիսկ անդրադառնալ    դպրոցի այգուն և  ծառերը ջրեցինք :

Նկարապատումը`Հիմնական դպրոցի  կայքում:

Իսկ ժամը 13:00-ին Continue reading

Այսօր Հիմնական դպրոցում

Մասնագիտական փորձառությունս անցնում եմ Հիմնական դպրոցում, որտեղ նախատեսված աշխատակարգով մասնակցում եմ դպրոցի մաքրման և նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Մաքրել և վերջնական տեսքի եմ բերել 2013-2014 ուս.տարվա 1-ին դասարանի դասասենյակը: OLYMPUS DIGITAL CAMERA

Սենյակի համար, դպրոցի բնագիտության կաբինետի դասավանդողի  հետ խորհրդակցելուց հետո, ջերմոցից ընտրել ենք ծաղիկներ, որոնք պետք է աճեն մեր դասասենյակում և  խնամվեն սովորողների կողմից:

Քանի որ 1-ին դասարանը համալրված է,  և ընդունելությունը ավարտված է , ծնողների էլ.հասցեներին ուղարկել եմ նամակներ` կապված նոր ուսումնական տարվա կազմակերչական աշխատանքների հետ:

Սովորողների շապիկները պատվիրելու համար << Տոսպ>>  կազմակերպության հետ ձեռք եմ բերել պայմանավորվածություն:

Կիրակնօրյա արշավին մասնակցելու համար  հայտ եմ ուղարկել

haykuhi-hovhannisyan@mskh.am էլ. հասցեին և ստացել պատասխան:

ՈՒսումնական նախագիծ

Վիկտոր  Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյան

«Տիեզերք» նախագիծ

Նախագծի իրականացման տևողությունը. Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 15-ը:

Նախագիծի  մասնակիցների խումբ՝ առաջին դասարան

Նախագծի թեման     Վիկտոր Համբարձումյանին նվիրված   ‹‹Տիեզերք››   նախագիծ

Թեման ՝ ‹‹Տիեզերք. Երկիր մոլորակ›› Continue reading

Ջ. Ռոդարի

                                                   <<Պաղպաղակից դղյակը >>                                                                                                “Հեքիաթներ հեռախոսով ” շարքից

Ժամանակին, Բոլոնիայի ամենագլխավոր հրապարակում կառուցել էին  մի դղյակ, որը պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին այստեղ, որպեսզի մի փոքր քաղցրավենիք համտեսեին:

Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ձևավոր շաքարից, իսկ ծխնելույզները` շաքարամրգից: Մնացած ամեն ինչը պաղպաղակից էր` դռները, պատերն ու կահուքը:

Continue reading