Երկարացված օրվա ճամբարային դեկտեմբերյան նախագծեր, Ամանորի ծես

Նախագծի  նպատակը՝

Ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը:

Նախագծի խնդիրները՝

Ծանոթացում ծեսին, տեխնոլոգիական, ստեղծագործական, մեդիագիտելիքների զարգացում:

Ժամանակացույց՝

Նախագիծը նախատեսված է իրականացնել  դեկտեմբերի 1- 29-ը։

Նախագիծը  կազմված է մի քանի մասից՝

Ըստ կրթահամալիրի   2017-2018 ուսումնական տարվա օրացույցի դեկտեմբերի 18-ից 29-ը իրականացնելու ենք ամանորյա նախագծեր։ Սովորության համաձայն մենք պատրաստվելու ենք ամենամսյա հաշվետու «Դեկտեմբերիկին» և Ամանորի մեծ հանդիսությանը, որը տեղի կունենա Հիմնական դպրոցի շքեղ տոնածառի շուրջ։

Այս մեկ աշխատանքային ամսվա ընթացում նախատեսվում է.

Բնագիտական փորձ անել.«Տաք ձյուն»

Continue reading

Լոշիկթխիկ

Հարավային դպրոցի 5 տարեկանները «Նոյեմբերիկ» ստուգատեսի վերջին օրը որոշեցին խմոր անել, լոշիկ թխել: Այնքա՜ն համեղ էր ստացվել, որ էլ ասելու չի:

Վերջին փուլի՝ լոշիկները ուտելու պահի մասին պատմում են նկարները.

This slideshow requires JavaScript.

«Նոյեմբերիկ» նախագիծ

Աուդիոհեքիաթի ունկընդրում և վերարտադրում նկարչության միջոցով

Նոյեմբերի 13-ին կրթահամալիրի բոլոր ճամբարականները միաժամանակ իրականացնում էին ընթերցանության նախագիծ:

Նպատակը`

Իրականացնել այլընտրանքային ընթերցանություն նկարչության միջոցով

Խնդիրները`

▪ Լսելու ունակություն

▪ Երևակայության զարգացում

▪ Նկարի վերլուծություն

Սովորողները լսում են նախապես ընտրված հեքիաթը, այնուհետև գուշով թղթի վրա յուրաքանչյուր սովորող նկարում է հեքիաթի առավել հետաքրքիր հատվածները, նկարում է իրեն բնորոշ գույներով:Հետո պատմում են իրենց նկարածը:

Միասնական ֆլեշմոբ: Երկարացված օրվա ճամբարականների միասնական նախագիծ:

  • Նախագծի նպատակը՝ միասնական տոնական նախագծերի իրականացում,
    սովորողների տրամաբանական մտածողության զարգացում, այլ ճամբարականների ներգրավում մեր ուսումնական նախագծերում:
  • Ակնկալվող արդյունքները՝  ընկերական կապերի հաստատում, hամատեղ նախագծերի իրականացման հեռանկար:
  • Մասնակիցներ՝ կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարականներ:
  • Նախագծի ժամկետները՝ նոյեմբերի 15, ժամը 15:00
  • Նախագծի հեղինակ և Հարավային դպրոցի համակարգող՝ Թամարա Մարիմյան

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeXBgg5VVEnPjfIByavZDZHEWZ22k2qOIOAtpTBTpeaSIAxuA/viewform?c=0&w=1

Ֆլեշմեբի արդյունքները՝ այստեղ:

https://docs.google.com/spreadsheets/d/10nZ9yhUgrc-BP3J_0G7RULO-WL7PFzt9IxOubhbx3XM/edit?usp=sharing

 

 

Նոյեմբերի 8

Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք
Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք
12։00՝ Երկարացված օրվա կազմակերպիչների հավաք. Արևմտյան դպրոց
Սեմինարի պատասխանատու՝ Թամարա Մարիմյան

Օրակարգում՝

Երկարացված օրվա ճամբարը սեբաստացու օրեր կրթահամալիրի տոնին
Տոնական ուսումնական նախագծերը Continue reading