Փետրվարյան նախագծեր

2015-2016 ուսումնական տարվա ուսումնական օրացույցի հավելված. Փետրվար` այստեղ

Փետրվարի 1 – 2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի սկիզբը

Փետրվարի 8-19 – մասնակցություն Հանրակրթական ամենամյա ստուգատեսներին` Հանրակրթական Դիջիթեք 2016
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես
Հանրակրթական մարմնամարզական բաց ստուգատես 

Փետրվարի 8-մարտի 13- Թումանյանական օրեր

Փետրվարի 12- հայերենի ֆլեշմոբ

Հանրակրթական Դիջիթեք 2016-ի մեր հայտերը.

Բնագիտության ստուգատեսի մեր հայտերը.

Թումանյանական օրերի աշխատանքային նախագիծ

Չորս անկյուն. մեթոդ.

Խաղարկային դատարան. Չախչախ թագավորը հեքիաթի շուրջ

Continue reading

Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում

Ուսումնական պարապմունքների կազմակերպման այս նոր ձևը փորձարկեցի

Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաքի  բաց պարապմունքի ժամանակ:

Խոսքը կրտսեր դպրոցում Google Drive պահեստի գործառական հնարավորությունների օգտագործման մասին է :

Մի քանի տարի շարունակ կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են այս համակարգում: Սովորողներն ունեն էլեկտրոնային հասցեներ Gmail.com տիրույթում, որի Drive պահոցում ստեղծում են աշխատանքային տետրեր և տարվա ընթացքում առցանց աշխատում դրանց մեջ:

Իսկ կրտսեր դպրոցում այս տիրությում աշխատանքն այլ է: Տիրույթը նույնն է, սակայն այնտեղ աշխատանքի ձևն է այլ:

Այժմ հերթկանությամբ.

Կրտսեր դպրոցում Google Drive տիրույթում հիմնական աշխատանքն անում է դասավանդողը, սովորողը տեսնում է միայն վերջնական արդյունքը (աշխատանքային թերթիկը), որի հղումը ստանալով իր էլեկտրոնային հասցեին` նա աշխատում է թեթիկի մեջ և սեղմում <<Պատրաստ է >> կոճակը: Ստացվում է, որ սովորողը կարող է և չունենալ էլէկտրոնային հասցե Gmail.com տիրույթում:

Աշխատանքային թերթիկները կամ, ինչպես ընդունված է ասել, ձևաթղթերը կազմվում են հետևյալ կերպ. տե’ս այստեղ 

Ներկայացնում եմ համակարգում ստեղծած ձևաթղթերի մի քանի օրինակներ` մայրենիի ուսումնական պարապմունքների համար:

Աշխատանքի կազմակերպման այս ձևը հավանության արժանացավ իր մոբիլության, պարզության համար: Այն շատ հարմար է  գնահատման, արդյունքների հավաքագրման , առցանց ուսումնական պարապմունքներ կազմակերպելու համար. ինչպես և ես արեցի այս ձմեռային արձակուրդների ժամանակ:

Ներկայացնում եմ  առցանց աշխատանքային թերթիկները`

Պատասխանների թերթիկը` այստեղ

Պատասխանների թերթիկը` այստեղ

Ծրագրի օգտագործման ձևը իմ կողմից ներկայացվել է դասվարների սեմինար պարապմունքի ժամանակ, ինչպես նաև կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստումներին (խումբ 1 խումբ 2 ):

 

Ճամփորդության հաշվետվություն

Մարիամ Քորողլյան

Մարիամը PowePoint ծրագրով պատրաստել է ներկայացում հունվարի 27-ի իր ճամփորդության վերաբերյալ: Նա համացանցից տեղեկություններ է հավաքել Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցու, Չարենցի կամարի վերաբերյալ, կիսվել իր տպավորություններով.

-Ընկերներով ձնագնտիկ խաղացինք, սահեցինք ,թավալ եկանք ձյան մեջ , մի խոսքով հրաշալի օր անցկացրեցինք միասին:

 

 

Առցանց առաջադրանքների փաթեթ. հունվարի 25-29

Առաջարկում եմ լրացնել Հայոց լեզվի աշխատանքային գիրք-տետրի 42-48րդ էջերը:

Ընթերցանության նյութեր

Ղ. Աղայան

Պառավի հորթը
Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին:

Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
“Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց,
Խեղճ պառավին լացացըրեց: Continue reading