Աշնանային դպրոց. Անհատական աշխատաժամանակ

Հոկտեմբերի 29

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում, պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան
09։30-10:30- Խոհանոցի աթոռների ներկում, պատասխանատու՝ Արև Բալջյան, մասնակիցներ՝ Կարինե Բաբուջյան, Լիլիթ Խալաթյան, Գոհար Բալջյան, Թամարա Մարիմյան, Մարիամ սարդարյան Continue reading

«Տիեզերք, Երկիր մոլորակ» ուսումնական նախագիծ

Երկնքի ուսումնասիրություններ` տնային առաջադրանք 11.10-14.10.2018

«Տիեզերք, Երկիր մոլորակ» նախագծի շրջանակներում առաջարկում եմ պատրաստել աուդիոձայնագրություններ, փոքրիկ ռեպորտաժ -ֆիլմեր, ֆիլմեր օրվա տարբեր ժամերի նկարագրությամբ։
Այս 3-4 օրվա ընթացքում ուսումնասիրեք երկինքը օրվա տարբեր պահերին, համեմատեք այդ օրերի եղանակը, նկարագրեք այն, լուսանկարեք, տեսաձայնագրեք ծառերը, թափվող տերեւները, բնության մեջ կատարվող փոփոխությունները եւ այլն։
Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն:

Նարե Սուքիասյանի տեսանյութը՝

Continue reading

Կոմիտասյան օրերի ամփոփում

«Կոմիտասյան օրեր» նախագիծը ամփոփեցինք նկարչական պլեներով, փոքրիկ համերգ-ներկայացումով՝ սովորողները երգեցին Կոմիտասի «Արեւներ» շարքը, «Կաքավիկ»-ը, «Խորոզ»-ը , երգեցին եւ պարեցին «Փափուռի»-ն։ Այնուհետեւ կոմիտասյան երաժշտության տակ նկարեցին երաժշտությունից փոխանցվող տրամադրությունը։ Արդյունքում շատ գեղեցիկ ներկայացում ստացվեց եւ գունեղ ու հետաքրքիր նկարներ։ Քանի որ սովորողները բոլորը նկարչի կերպարի մեջ էին ( շարֆերով, բերետ-գլխարկներով) ունեցանք նաեւ գեղեցիկ լուսանկարների շարք։

Մարզական պարապմունք. Ձգումներ շվեդական պատին

Մարմնամարզությունը «Իմացումի հրճվանք» ծրագրի կարեւոր բաղկացուցիչներից է։ Պարապմունքները հաճախ անցկացնում են սովորողները՝ որպես սովորող-սովորեցնող։ Այսօրվա մեր պարապմունքը սկսեցինք նախավարժանքով, որն անցկացրեց Րաֆֆի Գրիգորյանը, այնուհետեւ բոլորը հերթականությամբ ձգումներ կատարեցին շվեդական պատին։