Վերապատրաստում. օր` չորրորդ

Այսօր բոլոր պարապմունքերը կրում էին ամփոփիչ բնույթ։

Երգի պարի սեմինարին մեզ միացավ երաժշտության դասավանդող տիկին Մարինեն, և միասին փոքրիկ համերգ֊ներկայացում արեցինք։ Մեր սովորած երգերն ու պարերը միացրեցինք, և շատ գեղեցիկ համարներ ստացվեցին։

Շախմատային խնդիրներ լուծեցինք, սովորեցինք, թե ինչպես կարելի է պատի իրավիճակ ստեղծել մեկ քայլից։

 Տիար Գևորգի այսօրվա պարապմունքը նվիրված էր խնդիրների լուծմանը։ Առաջարկեցինք առօրյայում հանդիպող խնդիրներ։ Եկանք այն եզրակացության, որ կյանքում անընդհատ խնդիրներ ենք լուծում, անկախ մեզնից լուծում ենք շարժման խնդիրներ` ինտուիտիվ մակարդակով։ Խնդրի համար կարևոր է պարզել նպատակը։

( Առաջադրված հարցեր` Continue reading

Վերապատրաստում.Օր` երրորդ

Ծրագրի և պարապմունքների հերթականության առումով փոփոխություն այսօր չեղավ։ Երաժշտության պարապմունքը հագեցած էր ռիթմիկայով, երգով, պարով։ Պարապմունքը շատ արդյունավետ էր դասվարների համար։ Տիկին Սոֆյան մեզ սովորեցրեց, թե ինչպես կարելի է երաժշտական տարբեր շրխկան գործիքներով նվագել դասական երաժշտությանը զուգահեռ` զգալով ռիթմիկայի փոփոխությունը։ Այնուհետև շատ հետաքրքիր ռիթմիկ վարժություն արեցինք` օգտագործելով մարմնի տարբեր մասերը։ Այս վարժությունը շատ դուր կգա մեր սովորողներին։

Այո՛, սովորում ենք, որ սովորեցնենք…

Շախմատից այսօր սովորեցինք «կրկնակի հարված»,«պատ»,«բաց շախ» հասկացությունները։ Խաղացինք և սովորեցինք, թե ինչպես կարելի է մատ անել մեկ քայլից։ Կարելի է ասել` օրեցօր հմտանում ենք, ուժեղանում։

Մաթեմատիկայի պարապմունքին շարունակում ենք զարգացնել մեր տրամաբանությունը `տարբեր մաթեմատիկական խաղերի միջոցով։

 Լողացինք, սկսնակ լողորդները ջրային շնչառական վարժություններ արեցին։

Օրը ավարտեցինք համեղ ընդմիջումով և օրվա պատումով։

«Ամառային հնգօրյա ճամբար դասվարների համար» վերապատրաստում. օր 1

Ծրագրում`

Մաթեմատիկա՝ ինչպես ենք խնդիր լուծում, դեդուկտիվ մտածողություն պահանջող խաղեր

Շախմատ. շախմատ խաղը և դրա ուսուցման մեթոդիկա, չորրորդ կարգ ստանալու մրցաշար

Լող. Լողում են բոլորը, լողուսուցման առաջին քայլերը

Երգ, պար

Այսօր տ. Սոֆիայի հետ սովորեցինք գեղեցիկ երգեր`«Փափուրի»,«Հոյ, նարե»,«Էս առուն»։ Պարեցինք, մեր սկսնակ ընկերները սովորեցին ազգային պարային տարրական էլեմենտներ։

Ունեցանք շախմատային պարապմունք` Առնոլդ Միքայելյանի հետ։ Իմ ունեցած գիտելիքները փորձում եմ փոխանցել ընկերուհուս` Սուզաննա Գրիգորյանին։

Հետո մեզ միացավ տիար Գևորգը. ինչպես միշտ հետաքրքիր և յուրօրինակ ձևով առաջարկեց ներկայացնել մեր կողքի ընկերոջը։ Զրույցը համարում եմ ստացված, քանի որ ընկերների մասին պատմած զվարճալի դեպքերը շատ մտերմացրեցին բոլորիս։

Դե՛, որտեղ տիար Գևորգն է, այստեղ էլ զվարճալի մաթեմատիկան է։ Սովորում ենք խնդիրներ լուծել։

Լող…լող… ջա՜ն, լողում ենք…

 Ընդմիջման կազմակրպումը ևս շատ է կարևորվում կրթահամալիրում։

Միասին ընդմիջեցինք և մի լավ զրուզեցինք…