Յուրաքանչյուր մարդ պետք է իր սիրած գործով զբաղվի…

Ողջույն, սիրելի ընթերցող, նախ ներկայանամ. ես Թամարա Մարիմյանն եմ, աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հիմնական դպրոցում, դասավանդում եմ:

img_9809

Մի փոքր պատմեմ նախասիրություններիս մասին:

Իմ գիտակից կյանքում միշտ առաջնորդվել եմ հետևյալ սկզբունքով, որ յուրաքանչյու մարդ պետք է իր սիրած գործով զբաղվի: Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ երեխաների հետ աշխատել, փոխանցել նրանց իմ ունեցած հմտությունները, սիրում եմ օգնել նրանց ինքնուրույն զարգանալ և անել այն ինչն  իրենց է դուր գալիս, ինչն  իրենց  հոգեհարազատ է:

Երբ իմացա, որ կրթահամալիրն ունի ուսուցչական երգչախումբ, անմիջապես քայլեր ձեռնարկեցի մասնակցելու համար: Մաեստրո պարոն Թոփիկյանը լսեց և իր հյուընկալ ժպիտով առաջին իսկ օրը ընդունեց ինձ երգելու՝ որպես առաջին ձայն՝ սոպրանո:

Երբ սովորեցի երգել Կոմիտաս, երգելն ինձ համար դարձավ ամենասիրելի զբաղմունքներից մեկը:

Ինչպիսի՜ ճաշակով երաժշտություն….

Առանց չափազանցության և շատ վստահ կարող եմ ասել, որ շաբաթվա մեջ  երկու օրվա փորձերի, համերգների, ճամփորդությունների  ընթացքում  գտնում եմ այնպիսի հոգու և  ուղեղի ներդաշնակություն,  որն  օգնում է ինձ լցվել դրական էներգիայով,  կապ հաստատել տիեզերքի և բնության հետ:

Այսպիսի զգացողությունների հասնելու համար մարդիկ  տարբեր միջոցների են դիմում, ինչպես , օրինակ, հոգևոր յոգա (Քինգոգին), շնչառական յոգա և այլն, սակյան  ինձ այս ամենը տրվում է երգելիս:

Հուսով եմ, որ երգչախմբում ձեռք բերած երաժշտական, վոկալային գիտելիքները, սովորած երգերը իմ սովորողներին փոխանցելիս ՝ օգնում եմ, որ նրանց մոտ ձևավորվի բարձր  երաժշտական ճաշակ: Այս ամենի համար շնորհակալ եմ մաեստրոյից, կրթահամալիրից, երգչախմբի անդամներից, որոնք իմ լավ ընկերներն են դարձել: Ահա ևս մի լավ բան , որ տվեց ինչ երգչախումբը՝ լավ ընկերներ: