Ամանորյա բանաստեղծություններ

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

1907 Հովհաննես Թումանյան
Continue reading

Ձմեռային նախագծեր.Ամանորի ծես

12312084_1681582535421864_245613205_n

Նախագծի  նպատակը

Ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը:

Նախագծի խնդիրները

Ծանոթացում ծեսին, տեխնոլոգիական, ստեղծագործական, մեդիագիտելիքների զարգացում:

Ժամանակացույց

Նախագիծը նախատեսված է իրականացնել նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 27-ը։

Նախագիծը  կազմված է մի քանի մասից՝

Սովորողների հետ պատրաստում ենք աղարձ, թխում ենք  «Տարի հաց»: Continue reading