«ՌոդարիկներTV». թողարկում N2

«Մկների ժողովը» մատների թատրոն

Ձեռքերի  միջոցով պատմելն օգնում է երեխաների երևակայության զարգացմանը: Մատիկների վարժանքը շատ անհրաժեշտ է հատկապես փոքրիկների՝ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներ համար:
«Մատների թատրոնում» մատները դառնում են փոքրիկ դերասաններ և օգնում են երեխաներին մտնել դերի մեջ,  խթանել նրանց երևակայությունը, օգնել տեսնել հերոսներին  «ներսից»՝ մտնելով կերպարի մեջ: Երեխաների համար շատ հետաքրքիր կլինի, եթե փոքրիկ բեմականացումներն իրենք ներկայացնեն: Բացի գեղագիտական դաստիարակությունից,  այդպիսի ներկայացումը կարող է նպաստել երեխաների խոսքի զարգացմանը: Այն հնարավորություն է տալիս փոքրիկներին դառնալ ավելի արտիստիկ,  ներկայացնել այն սեփական ընկալման տեսանկյունից: Այս ամենը նպաստում է երեխաների բազմակողմանի զարգացմանը:

Այն օգնում է մանկավարժական դասընթացը դարձնել առավել կենդանի,  հետաքրքիր և արդյունավետ:

Սովորողները գունավոր թղթերով տեխնոլոգիայի ուսումնական պարապմունքին պատրաստել են մատների համար թղթե մկնիկ հերոսներ;

Կատարել ենք դերաբաշխում և խաղացել;

Արդյունքը՝

Հեռուստաթատրոնը՝ որպես շուրջտարյա ուսումնական նախագիծ

Նախագծի անվանումը՝ «Ռոդարիկներ TV»

Ժամկետները՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ դասարանական- թատերական ներկայացումների միջոցով կենդանացնել հայտնի հեքիաթներ եւ բանաստեղծություններ, շաբաթական թողարկումներով այդ ներկայացումների մեդիատարբերակները հրապարակել որպես հեռուստաթատրոն Հարավային դպրոցի ենթակայքում, գլխավոր կայքում, Սեբաստացի TV- կայքում

Հեռուստաթատրոնի շնորհիվ սովորողների մոտ զարգանում է՝

  • նախաձեռնելու, համախմբված աշխատելու հմտություններ: Փորձերի ընթացքում նրանց մոտ ձևավորվում է փոխզիջման եւ փոխըմբռման հատկանիշներ:
  • Ինքնարտահայտվելու կարողություն: Սովորում են հստակ արտաբերել բառերը, կառավարել իրենց ձայնը, խոսքի տեմպը, յուրաքանչյուր դերին տալիս են բնավորություն, բնորոշ ձայն:
  • ՏՀՏ հմտություններ. ձայնագրիչի, լուսանկարչական ապարատի միջոցով, սովորողները իրենց խոսքը ձայնագրում են, լսում միմյանց , դիտողություններ անում, աշխատում, որ այն դառնա ավելի արտահայտիչ ու լսելի: Դերասանական հմտությունների զարգացման գործում մեծ է տեսագրման սարքի դերը, որի միջոցով ամեն սովորող կարողանում է ինքն իրեն անմիջապես տեսնել:
  • երաժշտական տակտը, ռիթմը, ծանոթանում են երաժշտական ժանրերի հետ:
    • Գեղագիտական ճաշակը: «
    • Տեխնոլոգիական հմտությունները:
  • Արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում: Սովորողներն իրենց զգում են իբրև հեռուստաթատրոնի իրական դերասաններ։ Միայն այս մտքից նրանք ավելի ու ավելի են ոգևորվում և նոր իմպրովիզներ են անում բեմում:
  • Աշխատասիրության, պատասխանատվության, ուշադրության դրսևորում:
  • Բարդույթներից ազատագրում: Բեմում հանդես գալ, բազմաթիվ հեռուստադիտողի առջև դերասանական հմտություներ ցուցադրելը նպաստում է , որ մի շարք սովորողներ դառնան ավելի ազատ ու անկաշկանդ:
Continue reading

Ընդունելություն. Մուտքի առցանց-հեռավար ճամբար 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողների համար. Ամփոփում

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողների համար։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը մասնակցում է 5-օրյա առցանց-հեռավար ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ժամանակահատվածը՝ մայիսի 4-ից 8-ը

Continue reading

Այցելություն Ռուսական արվեստի թանգարան

Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողները մասնակցեցին թանգարանի կողմից կազմակերպված «Կենդանաբանական այգի» ծրագրին։ Այն նախատեսված է 1-4-րդ դասարանի սովորողների համար: Բ. Գրիգորևի «Կենդանաբանակ այգի» նկարի միջոցով երեխաներին պատմեցին կենդանիների մասին, հորդորեցին նրանց սիրել և խնամել կենդանիներին և շրջակա միջավայրը: Ծրագրի գործնական մասում երեխաները խաղացին տարբեր ինտերակտիվ խաղեր թեմայի համատեքստում:

«Ձմեռող կենդանիներ»

Թեմա՝ ՝ «Ձմեռող կենդանիներ»
Ձմեռող կենդանիները

Տեսանյութերի դիտում, քննարկում՝

Սովորողները թեմային համապատասխան աշխատանք են ընտրում, համացանցում գտնում են տեղեկություններ, ստեղծում են պրեզենտացիա Power point ծրագրով:

Նախագծի ընթացքը՝

Թեմայի ամփոփումը՝ ուսումնական ճամփորդություն Ռուսական արվեստի թանգարան, մասնակցություն «Կենդանաբանական այգի» ծրագրին։։

Ամփոփումը

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին

#Լավ_լուր_ընթերցողներին
📚Ունե՞ս գրքեր, որոնք կուզեիր փոխանակել այլ գրքերի հետ՝ ձեռք բերելով նոր կամ գուցե հին գրքեր, որոնց մասին վաղուց էիր երազում:

Արի՛ 3.1 դասարան։
Հարավային դպրոցի երկրորդ հարկում վաղը ժամը 11:30 կբացվի գրքափոխանակության անկյուն, որտեղ կկարողանաք ձեր անձնական գրադարանի գրքերը փոխանակել 3.1 դասարանի սովորողների գրադարակում առկա գրքերի հետ: 
Թերևս նկատած կլինեք քաղաքի տարբեր մասերում տեղադրված փոքր, անվճար գրադարանները (Little Free Libraries). այստեղ կարող ես թողնել քո կարդացած գիրքը և վերցնել մեկ ուրիշի թողածը՝ յուրատեսակ գրքաշրջանառություն իրականացնել: Այսպիսի մի գրքափոխանակություն էլ վաղը կիրականացվի:Համեցի՛ր…

📔📓📕Գրքափոխանակության անկյունում գտնվող բաց դարակներում դրված կլինեն հայերեն և օտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն և այլն: Գրքերից ցանկացածը կարող է հայտնվել քո գրադարակում, եթե դրա փոխարեն առաջարկես մեկ այլ գիրք, որը գրադարակում բացակայում է:

Օրվա այցելուների համար սովորողները պատրաստել են փոքրիկ նվերներ՝ ուրախ էջանշաններ:

17.02-21.02 աշխատանքային նախագիծ

Ամսվա նախագիծը՝ այստեղ

Փետրվարի 17, երկուշաբթի

08:45-09:00՝Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր 

09:00-09:20՝ Ընդհանուր պարապմունք 

09:20-10:05՝ Մաթեմատիկա՝ «Գործողություններ բազմանիշ թվերով»
10:10-10:55 ՝ Ուրախ օտար լեզու՝ Անգլերեն

11:00-11:45՝ Ընթերցանություն՝ «Գարնան առավոտ»Հ. Թումանյան

11:50-12:35՝ տեխնոլոգիա՝ Exel ծրագրի ուսուցում

12:35-12:50՝ ընդմիջում՝
12:50-13:35՝ շրջակա աշխարհ՝ Մուլտֆիլմի թարգմանություն ՝https://www.youtube.com/watch?v=Czi9nj5YsHk

« Ջերմաստիճան» թեմայի ամփոփում

Փետրվարի 18, երեքշաբթի

Continue reading

Մեդիահեքիաթներ

Սովորողները լսել են Ամանորի, Սուրբ Ծննդյան աուդիոհեքիաթները  , կարդացել Հ. Թումանյանի հեքիաթները, Paint նկարչական ծրագրով նկարել են դրանք դրվագ առ դրվագ, այնուհետև անիմացիոն մուլտֆիլմ պատրաստել այդ հեքիաթի համար; 

Սովորողների պատրաստած հեքիաթները՝

Նարե Սուքիասյան՝

Continue reading

Նշում ենք «Տյառընդառաջը»

ՏԵՐՆԴԵԶ
Բոց ու կրակ, վերն՝ արեգակ,
Այրենք, վառենք՝ չարը մարեք,
Հանդ ու դաշտում մոխիր ցանենք,
Բերքը առա՜տ–առա՜տ անենք:
Նորապսակ, ահել–ջահել
Խարույկին տան փորձանք պահեր,
Խաղեր կանչենք, շուրջպար պարենք,
Մեր մեծերի ծեսը պահենք:
Ով մեկն ունի՝ հազար անի,
Մեր աղանձը մեզ սատարի,
Բարիքն Մասիս սարը հասնի,
Տերնդեզը բարին բերի: