«Ձմեռ պապին ճամբար բերեց…»

  Ըստ կրթահամալիրի տոնացույցի դեկտեմբերի 21-ից 25-ը ձմեռային ճամբարն է։ Սովորության համաձայն մենք պատրաստվելու ենք Ամանորի մեծ հանդիսությանը, որը տեղի կունենա Հիմնական դպրոցի շքեղ տոնածառի շուրջ։

Այս մեկ աշխատանքային շաբաթվա ընթացում նախատեսվում է.

  • բեմականացնել տոնական համար ( հանդեսի համար)
  • պատրաստել բեմական հագուստներ` ատրիբուտներ` Ձմեռ պապաիկի մորուք, գլխարկ, պարկ, քանի որ տվյալ դեպքում  սովորողները հագնում են MSKH-ի իրենց կարմիր շապիկները։
  • ավարտին հասցնել դասարանի տոնական ձևավորման աշխատանքները` մասնավորապես` վիտրաժների ձևավորումը։
  • Իրականացնել խոհանոցային գործունեություն, թխել տարեհաց կամ տարեգաթա
  • Դեկտեմբերի 23-ին` ժամը 11։00 , նախնական պայմանավորվածության համաձայն, այցելել Գաֆեսճյան արվեստի թանգարան, մասնակցել «Ինչ են պատմում զարդանախշերը»ուսումնական ծրագրին։
  • Դեկտեմբերի 23, 24ին բակի մաքրության պատասխանատու
  • Դեկտեմբերի 24֊ին Հիմնական ռադիոյի պատասխանատու։ Թողարկման թեման `« 2015֊ի իմ ձեռքբերումները»
  • Դեկտեմբերի 25֊ին ընդհանուր պարապմունքի  պատասխանատու։

Լրացում

Սովորողները դպրոց գալիս են առանց պայուսակների` միայն համակարգիչներով,ձայնագրիչներով և ֆոտոխցուկներով( վերջին երկու սարքերին սովորողների մոտ փոխարինում է բջջային հեռախոսը)։