Նախագծային ուսուցումը առաջին դասարանում. «Տիեզերք. Երկիր մոլորակ»

Հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 105 ամյակի առթիվ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում իրականացվում է ուսումնական նախագիծ`  «Տիեզերք. Երկիր մոլորակ» թեմայով:

Հիմք ընդունելով պետական կրթական չափորոշիչները` նախագիծը բավարարում է կրթական պահանջներին:

Նախագծի կառուցվածքը ներկայացված է ըստ Մ. Ա. Ստուպնիցկայայի

« Что такое учебный проект?» մեթոդական ձեռնարկի:

Համառոտ պատմական ակնարկ նախագծային ուսուցման վերաբերյալ

Նախագծային մեթոդը առաջացել է անցյալ դարի 20-ական թվականներին, ԱՄՆ-ում:

Այն կոչվում էր նաև խնդիրների մեթոդ:  Հեղինակն  է Ջոն Դյուին:

Նախագծային մեթոդի հիմնադիրները առաջարկում էին  ուսուցուման հիմք ընդունել սովորողի ակտիվ գործունեությունը` հաշվի առնելով սովորողի անձնական հետաքրքրությունները կոնկրետ այդ թեմայի շուրջ: Էական նշանակություն ուներ այն, որ սովորողներին  առաջարկվեն իրական կյանքից վերցված խնդիրներ, որոնք կարևոր են իրենց համար: Այս խնդիրների լուծման համար սովորողին  անհրաժեշտ կլինի կիրառել ինչպես մինչ այդ ունեցած  գիտելիքները, այնպես էլ նոր գիտելիքներ, որոնք նա ձեռք կբերի աշխատանքի ընթացքում: Continue reading

Խոր Վիրապ. Պապի սարի բլուր

Այսօր Հիմանական դպրոցի 1-ին  դասարանի սովորողները հաղթահարեցին իրենց առաջին բարձունքը. այն է` Պապի սարի բլուրը:

Բլուրը բավականին  դժվար էր բարձրանալը, սակայն սովորողները և ծնողները  բարեհաջող հասան գագաթ: Առաջին անգամ, մեծ հպարտությամբ ծածանեցին կրթահամալիրի և մեր եռագույնի դրոշները, երգեցին կրթահամալիր հիմնը:Այցելեցինք նաև Խոր Վիրապի վանք:

Հաշվի առնելով սովորողների ոգևորությունը և հրճվանքը, կարելի է ասել, ու ճամփորդությունը արդյունավետ էր:

Ավելի մանրամասն կպատմի ֆիլմը.