«Գնդլիկ ձվիկը»

«Գնդլիկ ձվիկը» հեքիաթը հորինել են սովորողները: Հեքիաթում հնչում են զատկական ծիսական երգեր`«Զարկ բոլոճիկ», «Կարկաչա», «Խնկի ծառ»  և Ռ. Հախվերդյանի «Զատիկ» երգը:

Մեդիահեքիաթը պատրաստված է համակարգչային մոնտաժային AVS ծրագրով:

Զատկական ասիկներ-ասույթներ

Սովորողները պատրաստել են զատկական ասույթների վերաբերյալ էլեկտրոնային գրքեր` PowerPoint ծրագրով, ձևավորել իրենց նկարած նկարներով:

Ռուզաննա Մուրադյան

Տիգրան Գրիգորյան

Սերենա Մսրլյան

Սեդա Մարգարյան

Մարիամ Քորողլյան

Լուիզա Եղիազարյան

Կարեն Մարգարյան

Գոռ Մնացականյան

Արման Գևորգյան

Արարատ Ոսկանյան

Անահիտ Վերմիշյան

«Զատիկ» նախագիծ

Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանի համար

Իրականացման տևողությունը՝ մարտի 3- ապրիլի 10

Նպատակը` Ծանոթանալ «Զատիկ»-ի ծեսին

Խնդիրները՝

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Continue reading

Ծաղկեփունջ մայրիկիս

Բոլոր մայրիկներն էլ ծաղիկներ սիրում են: Մարտի 8-ին նա հաստատ ծաղկեփունջ նվեր կստանա, իսկ դու, ինչպես միշտ, պետք է շատ օրիգինալ գտնվես ու զարմացնես մայրիկին: Հենց դրա համար էլ քեզ այս կախարդական ծաղկեփունջն եմ առաջարկում պատրաստել:

Իրականում այն պատրաստելը շատ հեշտ է: Վերցնում ենք գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ և դակիչ ու արագ անցնում գործի, չէ՞ որ մարտի 8-ին համարյա բան չի մնացել: Կանաչ թուղթը ծալում ենք այնպես, ինչպես նկարում ու երիզներ կտրատում 1-1.5 սմ լայնությամբ՝ առանց դրանք ամբողջապես թղթից առանձնացնելու: Ապա ոլորում ենք թուղթը շրջանաձև և ներքևի ծայրն ամրացնում դակիչով: Հիմա կարող ես տարածել երիզները և փնջի տեսք տալ: Դե իսկ վերջում մնում է ծաղկեցնել փունջը: Այլ գունավոր թղթերից ծաղիկներ կտրատիր ու սոսնձիր երիզների վրա:

This slideshow requires JavaScript.

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

22536021330947856Մարտի 5-ը հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է (Վազգեն Սարգսյան մեդիափաթեթը):

Ուսումնական պարապմունքը նվիրվում է Սպարապետի ծննդյան օրվան.