Ըստ Արարատի, կարելի է հեշտ ճանապարհով ծիտիկների համար կերաման պատրաստել:
Անհրաժեշտ պարագաներ.
- ծաղկաման
- ամուր թել
- ասեղ
- մկրատ
- ընդեղեն
Պատրաստման եղանակը.
Նախապես ծաղկամանի երկու ծայրերից անցքեր ենք բացում՝ կախիչի համար: Ասեղի օգնությամբ ամուր թելը անց ենք կացնում անցքերի միջով: Ծայրերը քարկապ ենք անում, որ թելը դուրս չգա: Կերամանը զամբյուղի տեսք է ստանում: Կախիչի երկարությունը որոշում եք ինքներդ: Հետո կերամանի մեջ լցնում եք կամ հացի փշրանքներ կամ ընդեղեն:
– Այսպիսի կերամանը շատ հարմար է ծառի ճյուղից կախելու համար: Սկզբից ես ուզում էի բարձր կախել, ինձ մոտ չստացվեց: Դրանում կհամոզվեք ֆիլմի վերջում, – ասում է Արարատը: