28.09-02.10.2015 Աշխատանքային ծրագիր

Այս շաբաթ նախատեսվում է սկսել «Իմ բակը» էկոնախագիծը:

Գրեթե բոլոր ուսումնական պարապմունքներն ուղղված են լինելու նախագծի նախապատրաստական աշխատանքներին:

Մայրենիի ուսումնական պարապմունքներին/ պայմանականորեն. ինչո՞ւ որովհետև նախագծային ուսուցման ժամանակ չկան առարկայական սահմաններ/

Սովորողները նախապես լուսանկարում են իրենց բակը, հատկապես, եթե կան աղտոտված տարածքներ, լուսանկարում են այդ տարածքները: PowerPoint ծրագրով պատրաստում են պրեզենտացիաներ, որտեղ նշում են իրենց հասցեն, թե ինչ հեռավորության վրա է գտնվում մեր դպրոցից/օգտվում են Google Maps ծրագրից/: Continue reading

21.09.-25.09.2015 Աշխատանքային ծրագիր

Շրջակա աշխարհ

Դասարանում ընթերցել ենք նյութ՝ «Ի՞նչ են ուտում թռչունները»/ Ընթերցարան3՝ էջ 5/ : Իմացել ենք հետաքրքիր փաստեր կաքավների մասին:

  • Ուսումնական պարապմունքին սովորողներին տրվել է առաջադրանք՝ ընտրել որևէ թռչուն և համացանցից  լուսանկարներ ներբեռնել, տեղեկություններ հավաքել այդ թռչունի մասին, թե որտե՞ղ են  հանդիպում, ինչպե՞ս են սնվում, ինչպե՞ս են բույն պատրաստում,որտե՞ղ, ինչպե՞ս են ձու դնում, քանի՞ ձագ են ունենում, ինչպե՞ս են խնամում ձագերին, չվո՞ղ են, թե՞ ոչ, և այլն: Այնուհետև պատրաստել պրեզենտացիաներ և ներկայացնել այն ընկերներին:

Արդյունքում`  Continue reading

«Իմ բակը», ուսումնական նախագիծ

IMG_9346Սա նախագիծ է նախագծի մեջ. Ներառված է «Տիեզերք, Երկիր մոլորակ» նախագծի մեջ:

Նախագծի մասնակիցները՝ Հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիներ

Ժամկետները՝ սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 20-ը

Իրականացման վայրը՝ սովորողի տան բակում

Նպատակը՝

  • Համախմբել սովորողներին, բնակիչներին մեկ ընդհանուր նախաձեռնության շուրջ` ի բարելավումն շրջակա միջավայրի
  • Հանրության ուշադրությունը հրավիրել իրենց թաղամասի բնապահպանական խնդիրների վրա
  • Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ` ներգրավելով բնակիչներին:
  • իրականացնել ուսումնական ճամփորդություն

Խնդիրները՝

  • Բնագիտական և բանպահպանական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • Գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Continue reading

Մաթեմատիկայի ընտրովի պարապմունքին

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում սեպտեմբերի 1-ից բանավոր մաթեմատիկայի պարապմունքները կազմակերպում են դասվարները: Բացի Կենգուրուի և այլ մաթեմատիկական տրամաբանական խնդիրներից, փորձեցինք անդրադառնալ նաև առօրյայում, կյանքում հանդիպող խնդիրներին, որոնք մենք շատ հաճախ լուծում ենք ինտուիտիվ ճանապարհով:Եկանք այն եզրակացության, որ կյանքում անընդհատ խնդիրներ ենք լուծում, անկախ մեզնից լուծում ենք շարժման, ժամանակի հետ կապված խնդիրներ:

Լսեք այստեղ` http://himnakan.mskh.am/node/8494

Աշնանային ամենամյա ստեղծագործական 10-րդ հավաք, բաց պարապմունք

IMG_8931Բաց պարապմունք-սեպտեմբերի 22, 11:50-12:35

Պարապմունքի նպատակը` Google drive համակարգի կիրառումը կրտսեր դպրոցում.

Բաց պարապմունքի բովանդակությունը համապատասխանեցված  է «Տիեզերք» նախագծի հետ:

Ըստ նախագծի թեմատիկ միավորների. որոնք են `

  • Արև

o   Լուսին

o   Աստղեր

o   Մոլորակ

o Համաստեղություններ

պարապմունքի թեման կլինի «Արևը»

Քայլ 1. Սովորողները իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են աշխատանքի հղումը.

Աշխատանքը կազմված է Google Drive համակարգով` ֆորմայի տեսքով` դասվարի կողմից:

*Ֆորմա- առաջադրանքներ, հարցաշարեր կազմելու ձև

Այսպիսի առաջադրանքներ կազմելու համար` տե’ս այստեղ

Քայլ 2. Սովորողներին առաջարկվում է նախնական  ընթերցանության թեմա`  «Արեգակն ու ծիածանը» առակը

https://docs.google.com/forms/d/1f39Dos93N7IMX8G0nq8bOTbgcdw96DcfOIEnn7vV4K0/viewform

Քայլ 3. Տեքստը ընթերցելուց հետո սովորողները իրենց կարծիքն են արտահայտում տրված հարցերի շուրջ:

Քայլ 4. Աշխատանքն ավարտելուց հետո սովորողները նշում են իրենց անունը, «Պատրաստ է » կոճակը և նրանց պատասխանները ավտոմատ գրանցվում են դասվարի Գուգլ Դրայվ հիշողության արկղում:

Ք