Ավագ հինգշաբթին երկարացված օրվա ճամբարում

Օր-նախագիծ

Ավագ հինգշաբթի’ «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:

Բարի լույսի խաղեր ենք խաղում այգու ծառերի շուրջ։

Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:

Երեխաներն էլ կարող են նույն բանն անել ճիպոտով: Այդ օրը ամեն մեկն ընտրում է իր ծառը, զրուցում նրա հետ, մաքրում շուրջը…

Ավագ չորեքշաբթին երկարացված օրվա ճամբարում

Ավագ չորեքշաբթի’ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը,…

«Չիք, չիք» են խաղում:

▪ Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք, _Չիք-չիք, մոծակը չիք…
Կարելի է խաղալ հարցուպատասխանով£
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:
Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:
Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:

Ավագ երեքշաբթին երկարացված օրվա ճաբարում

Ավագ երեքշաբթի` «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն:

Վիճակի խաղ

Հնում 10 թղթակտորներից 5-ի վրա գրվում էր «իմաստուն» 5-ի վրա` «հիմար» բառերը: 10 երեխա վերցնում էին մեկական թուղթ: Մտքում որևէ երազանք պահած անձինք նախապես ընտրում էին երեխաներից մեկին: «Իմաստուն» վիճակի ընկնելը նշանակում էր երազանքի իրականացում, «հիմարի»դեպքում` ձախողում: Այս արարողությունը կարելի է իրականացնել մեծերի և փոքրերի հետ` առանց հաշվի առնելու տարիքը:

Օրվա պատումը

27.03

Առավոտյան սեբաստացի Նատալին մի փոքր վատառողջ էր: Մինչև հասանք Հարավային դպրոց՝ պարտեզ, նա միացավ իր սեբաստացի ընկերներին, իմ ժամը ժամից անցավ, ուշացա ընդհանուր պարապմունքից: Ընկերներիս միացա Մայր դպրոցում, քայլեցինք միասին: Օրվա պարապմունքները նույնն էին, ժամատախտակում փոփոխություններ չկային: Մի բանն է լավ, որ արդեն առանց հրապարակված ժամատախտակին նայելու գիտենք, թե այժմ ում հետ ենք աշխատելու: Continue reading

Երկարացված օրվա ճամբարում. օր-նախագիծ

Ավագ երկուշաբթի՝ջրաղացպանի օր:

Սողորողները խաղում են «Խնոցի, հարոցի»

երգում են.

Խնոցի, հարոցի

Թանը հանի`քամեցի,

Համով չորթան շինեցի,

Եղով ապուր եփեցի,

Պետոն ուզեց` տվեցի:

Կազմակերպիչը տեսաձայնագրում է, պատրաստվում է ուսումնական ֆիլմ:

Օրվա պատումը

26.03

Համաձայն ծրագրի մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին, բազում ընկերական բարևներ և գրկախաղնություններ երկար դադարից հետո. աշխատելով երկարցված օրվա դաստիարակ՝ կրթահամալիրի իմ դասվար-ընկերներից շատերին վաղուց չէի տեսել… ուրախ եմ, որ էլի տեսնելու եմ, զրուցելու, կիսվելու մասնագիտական մտքերով, կարծիքներով: Continue reading

Մարտի 26-30-ի աշխատաժամանակ

 

 

  • Աշխատակարգ

    9։00-9։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
    9։30-9։40՝ քայլք դեպք արևմուտք
    9։40-10։20՝ պարտիզա-պուրակային աշխատանք, կենդանիների խնամք
    10։25-11։10՝ շախմատ
    11։10-11։50՝ լեզվագործունեություն
    11։50-12։30՝ երաժշտություն, պար
    12։30-13։00՝ ընդմիջում
    13։00-13։30՝ տեխնոլոգիա Զառա Ոսկանյանի արհեստանոցում
    13։30-14։15՝ մաթեմատիկա-բնագիտություն
    14։15-15։00՝ մարզական պարապմունք 

13:00-13:20_ Քայլք Հարավային դպրոց

13:20-13:35_նախապատրաստում 5-6 տարեկանների երկարացված օրվա ճամբարին

13:35-17:00- Երկարացված օրվա ճամբարի կազմակերպում։