Վայրը՝ Ռուսական արվեստի թանգարան
Ժամկետները՝ նոյեմբերի 22, ժամը՝ 10:30-13:30
Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Թամարա Մարիմյան
Օգնական՝ Լուսինե Նազարյան
Նախագծի նպատակը՝ ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական
Նկարագրություն՝ սովորողները անհատական գործիքով google map ծրագրի միջոցով գտնում են թանգարանի հասցեն։ Սովորում են՝ ինչպես կարելի է որոշել ճանապարհի երկարությունը, տեւողությունը՝ ոտքով գնալիս եւ ավտոբուսով։
Զրուցում են տարվա եղանակների մասին, անվանում, հաշվում յուրաքանչյուր եղանակ քանի օր ունի, խնդիրներ հորինում , գրանցում։
Դիտում են նախկինում սեբաստացի սովորողների թանգարան այցի մասին պատմող ֆիլմեր, մոտավոր պատկերացում կազմում այնտեղ իրականացվող ծրագրի մասին։
Այց թանգարան՝
Ռուսական արվեսի թանգարանը վերջին տարիներին իր ավանդական էքսկուրսիաներին զուգահեռ անց է կացնում նաև ուսումնական ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ: Արվեստին նվիրված այդ նախագծերը գործնական, ուսումնական պարապմունքներ են նախադպրոցական և դպրոցական երեխաների համար:
Այսպիսի էքսկուրսիաների նպատակն է զարգացնել երեխաների գեղեցիկը գնահատելու զգացողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, տեսողական հիշողությունը, բանավոր խոսքը, արվեստի մասին գիտելիքները:
Ինչպես նաև՝ սեր դեպի թանգարանային արվեստ, ճաշակ:
«Տարվա եղանակները»
Խաղ-էքսկուրսիան նախատեսված է 4-7 տարեկան երեխաների համար: Երեխաները ծանոթանում են տարվա եղանակներով կտավներին, զրուցում տարվա եղանակների հետ կապված եղանակային երևութների մասին, իսկ էքսկուրսիայի գործնական հատվածում երեխաները նկարում են Պ. Ի. Չայկովկու «Տարվա եղանակները» երաժշտության տակ և գուշակում հանելուկներ:
Վրեջում՝ թափառումներ քաղաքում։
Արդյունքում՝ ուղիղ հեռարձակում թանգարանից, ֆոտոշարք, ռադիոնյութ՝«Կանոններ, որոնց պետք է հետեւի թանգարանի այցելուն. Ի՞նչ իմացանք»:
Ուղիղ հեռարձակման հղումը (իմ անձնական ֆեյբուքյան էջից)
Օրվա լուսաբանումը լուսանկարներով
Ռադիոնյութ`
[…] Ռուսական արվեստի թանգարան […]