Ուրախ թթուդրիկ

Թթուդրիկի նախագիծ

Նախագծի ժամկետները.՝ հոկտեմբերի  26- ից նոյեմբերի 9

Նախագծի նպատակն է սովորողի մոտ ձևավորել ինքնավստահություն, ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք.

Սովորողների հետ միասին քննարկում ենք  անցկացնում, թե ինչո՞ւ ենք թթու դնում, առողջարար է , թե՝ ո’չ և այլն : Սովորողները փորձում են  պատասխանել  դասավանդողի մի քանի հարցերին.

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում։

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է <<թթվելը>>, ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Որպես նախագծի արդյունք, սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/: Կրկնում ենք բանջարեղենի անվանումները օտար լեզուներով՝ երգում “ Do you like…” երգը (ղեկավարում է Լիլիթ Խալաթյանը) ։

Երգում եւ խաղում են ազգային ծիսական երգ՝ «Այլի՛, հո՜»։

Սովորողները պատրաստում են հետաքրքիր կերպարներ՝ օգտագործելով ձեռքի տակ եղած բանջարեղենը, ցույց տալիս միմյանց, լուսանկարվում։ Վերջում տեղավորում պատրաստածը տարայի մեջ։

Նախագծի ամփոփում՝

Թթուդրիկի ֆոտոշարքը՝ այս հղումով

Գործունեության ամփոփում՝

 

Leave a comment