«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Ուսումնական նախագիծ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի երկրորդ դասարանի համար

Իրականացման տևողությունը՝ մարտի 8 – ապրիլի 7

Նպատակը` Ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում

Միջավայրը՝ դասասենյակ, բնագիտության լաբորատորիա, խեցեգործարան, բակ:

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Սովորողները կարողանում են աշխատել համակարգչային paint, ms office word, power point ծրագրով: Պատրաստում են տոնական պարզ բացիկներ, օգտվում են մկրատից, ունեն տեխնոլոգիական որոշ հմտություններ: Խնամում են սենյակային բույսեր:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Կրտսեր դպրոցում, մասնավորապես երկրորդ դասարանում, նախագծի հիմնական թեման, ուղղությունը մայրիկն է: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ: Իհարկե, նախագիծը կարող է խաչվել թումանյանական օրերի ամփոփման, Զատիկի, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:

Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների (նշել գործունեության ոլորտը և նկարագրել)

Մայրենի լեզու + ստեղծականություն + մեդիա

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին):

Հորինել ու գրել ակրոստիկոսներ մայիկների համար:

Հորինել ու գրել շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:

Տեխնոլոգիա + մեդիա

Տոնական բացիկներ պատրաստում (թղթային, էլեկտրոնային):

Ծաղկային թաղարների ստեղծում ու ձևավորում:

Մայրիկների դիմանկարների շարք (paint-ով, գուաշով):

Բնագիտություն + մեդիա

Բույսերի կտրոնների արմատակալում ու դիտարկում: «Գունավոր ծաղիկները» բնագիտական փորձի կատարում: Ծառատունկ, ծաղկատունկ:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ

Գարնանյին պլեներ Բուսաբանական այգում

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Թղթային ու էլեկտորնային բացիկներ
  • Ծաղկե թաղարներ
  • Մայրիկապատումներ (տեսաֆիլմ, պրեզենտացիա)

Նախագծի ամփոփում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Leave a comment