Սովորողների աշնանային արձակուրդ

Հոկտեմբերի 20-26 – սովորողների աշնանային արձակուրդ, ուսումնական-հայրենագիտական                                                                        ճամփորդություններ,  ուխտագնացություններ, դպրոց բնության գրկում,մանկավարժական                                        աշխատողների աշնանային դպրոց

Նախագիծ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու  կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա  փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Power point ծրագրի կիրառում

Խնդիրները

  • Կարդալու հմտությունների զարգացում
  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Համալրել շրջակա աշխարհի մասին ունեցած գիտելիքներն ու տեղեկությունները
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի  փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Օգտվելով տեղեկատու գրականությունից (բառարաններ, հանրագիտարաններ,համացանց) ստեղծել տեղեկատվական բնույթի նյութեր
  • Էլ փոստի օգնությամբ ուսուցչին փոխանցել ստեղծված նյութերը

 

Աշխատանքը`

 

  • Մեր բակի աշունը-ֆոտոշարքի ստեղծում
  • <<Աշնանային խորհուրդներ>> հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Շրջակա միջավայրում հանդիպող բույսերի տեսակները
  • Շրջակա միջավայրի եղանակի տեսությունը
  • Շրջակա միջավայրի փոփոխությունը
  • Ուսումնական ճամփորդության, բերքահավաքի կազմակերպում

 

Աշխատանքի ընթացքը

Շրջակա միջավայրում հանդիպող բույսերի տեսակները

Սովորողները պետք է ներկայացնեն իրենց շրջակա միջավայրում (դպրոցի բակ, մոտակա անտառ, բացատ) հանդիպող բույսերի կամ ծառերի տեսակները: Նրանք պետք է յուրաքանչյուր բույս կամ ծառ մի քանի անգամ լուսանկարեն` ցուցադրելու նրա տեսքը, տերևը, հնարավոր է նաև` ծաղիկը և սերմը:  Համացանցի որոնողական ծրագրերի օգնությամբ 5-10 նախադասությամբ տեղեկություններ հավաքեն տվյալ բույսի մասին.

  • Բույսի անունը
  • քանի տարի է ապրում
  • ինչ պայմաններում է աճում
  • մեկամյա է, թե բազմամյա
  • ինչպիսի խնամք է հարկավոր
  • պտղատու է, թե…

 

Շրջակա միջավայրի   փոփոխությունը

Այս անգամ դիտարկման առարկան մեկն է` բույսը (տերև, թուփ, ծառ, խոտ), մայրամուտը, պատուհանից երևացող տեսարանը, երկինքը և այլն:

Առարկայի (դիտարկվող օբյեկտի) փոփոխությունը կարելի է մանրամասն ցուցադրել՝ համեմատելով նույն անկյունից նկարված լուսանկարները։ Լուսանկարները պետք է նկարել նույն կետից և անկյունից, այնպես որ ընդամենը մի քանի լուսանկար նկարելով՝ կարելի է նկատել տարբերությունները։ Արձակուրդի օրերին նույն կարգավորումներով նկարված լուսանկարներից հետաքրքիր ֆոտոշարքեր կարելի է ստանալ:

 

Շրջակա միջավայրի եղանակի տեսությունը

Սովորողները կարող են հետևել իրենց բնակավայրի կամ ընտրել Հայաստանի որևէ տարածաշրջանի օդի ջերմաստիճանի փոփոխությունները։

 Իրենց բնակավայրի օդի ջերմաստիճանի փոփոխություններին հետևելու համար, անհրաժեշտ է նույն պայմաններում (օրինակ՝ ստվերում) օրը 3-5 անգամ (ֆիքսված ժամերին)ստուգեն օդի ջերմաստիճանը։

Հայաստանի որևէ տարածաշրջանի օդի ջերմաստիճանի փոփոխությունները գրանցելու համար` համացանցում որոնում են տվյալ շրջանի՝ հնարավորինս ճշգրիտ ու համապատասխան ժամանակահատվածի դրությամբ եղանակի տեսությունը:

Կարող են օգտվել հետևյալ կայքերից.

http://www.meteo-tv.am/

http://mediagid.am/am/weather

Օգտագործելով հավաքված տվյալները՝ սովորողները PowerPoint ծրագրի միջոցով պատրաստում են ներկայացում, որն էլ հրապարակվում է դասարանական բլոգում:

 

Բերքահավաք

Քանի որ աշնանային արձակուրդները համընկնում են բերքահավաքի հետ, կարելի է մասնակցել նաև այդ գործընթացին: Նախօրոք հարց ու փորձ անել ծնողներին, գործընկերներին, թե ով խնձորի կամ խաղողի այգի ունի: Ստանալ նրանց համաձայնությունը և մասնակցել բերքահավաքին:

 

Նախագծի իրականացումը

  1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  2. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  1. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  2.  Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը

Leave a comment