Խնկոյանական շաբաթ, Նախագիծ

Ժամանակը` Կրթահամալիրի ուսումնական  օրացույցով «Խնկոյանական շաբաթն» իրականացվում է հոկտեմբերի 17-ից 23-ը:

k-SE208vYoI

Նախագծի նպատակը` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելն է:

  • Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում պետք է պարզել, թե ինչքանով են տեղյակ  երկրորդ դասարանցիները Խնկոյանի ստեղծագործական կյանքին ու ստեղծագործություններին: Քանի որ մենք անցնում ենք «Նոթբուքն ինձ դասընկեր ծրագրին», այս փուլում օգնության կգա  սովորողների ուսումնական գործիքը՝ անհատական նեթբուքը: Դրանով աշխատելու համար սովորողը պետք է ձեռք բերի որոշակի հմտություններ: Մասնավորապես՝ կարողանա օգտվել համացանցից, տեղեկություններ հավաքել, որևէ նկարչական ծրագրով նկարել,  մուտքագրել:  Քանի որ մենք արդեն տիրապետում ենք  նկարչական Paint ծրագրին, զուգահեռ կսովորենք նաև մի քանի այլ նկարչական ծրագրեր, ավելի գունեղ ու անիմացիաներով լեցուն ծրագրեր, որպեսզի  պատկերենք հերոսներին, տեսարաններ, հեքիաթի որևէ հատված:

Բոլոր աշխատանքները կհավաքվեն  նեթբուքի համապատասխան թղթապանակում:

  • Ուսումնական փուլ

Այս փուլում ստեղծելու ենք խմբային և անհատականաշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք խնկոյանական ստեղծագործություններից մեկը և կբեմադրենք: Ստվերային ներկայացում կխաղանք հենց դասարանում, մեզ կօգնի պրոեկտորի լույսն ու էլեկտրոնային գրատախտակը:

Յուրաքանչյուրին տրվելու  է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • Նկարի՛ր քեզ ծանոթ խնկոյանական հերոսներին: Յուրաքանչյուր նկարի տակ մուտքագրի՛ր հերոսի անունը: Պահպանի՛ր նկարը: Ֆիլմ պատրաստի՛ր՝ «Խնկոյանական հերոսների շքերթ» վերնագրով:
  • Տրված ստեղծագործությունը «Մաստանը », «Քամին» բաժանի՛ր հատվածների: Նկարի՛ր յուրաքանչյուր հատվածը և պահպանի՛ր նկարը: Մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը և ֆիլմ ստեղծի՛ր:
  • Տրված ստեղծագործությունը  կարդա՛ տարբեր տրամադրություններով (ուրախ, տխուր, բարկացած, լացակումած և այլն): Մնջախաղային ներկայացում խաղա ընկերներիդ հետ: Նկարահանի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

  • Եզրափակիչ փուլ
  • Մինչև հոկտեմբերի 23 –ը բոլոր աշխատանքները կհավաքվեն  կայքի դասարանական էջում  և Խնկոյանական օրերին կներկայացվեն մեդիագրքի տեսքով:
  • Ճամփորդություն Խնկո Ապոր գրադարան

Արդյունքում`

Խնկո Ապոր բանաստեղծությունները կենդանանում են


Leave a comment