Թթուդրիկի նախագիծ

Նախագծի ժամկետները.՝ նոյեմբերի 1-10

Նախագծի նպատակն է սովորողի մոտ ձևավորել ինքնավստահություն, ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք.

Սովորողների հետ միասին քննարկում ենք  անցկացնում, թե ինչո՞ւ ենք թթու դնում, առողջարար է , թե՝ ո’չ և այլն : Սովորողները փորձում են  պատասխանել  դասավանդողի մի քանի հարցերին.

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:

Մեդիատեխնոլոգիա և մաթեմատիկա

Սովորողները  նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:

Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ:

Սովորողները բաջարեղենների վերաբերյալ խնդիրներ են հորինում , մուտքագրում PowerPoint ծրագրով, նկարում համակարգչային Paint ծրագրով, կում նկարը, այնուհետև  PowerPoint ծրագով դասվարը, կամ երկարացված օրվա դաստիարակը կազմում են  ՙՙթթու խնդրագիրք՞՞:

Տեխնոլոգիա, բանգիտություն

Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը:  Սովորեցնում են, թե  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դասարան , որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է <<թթվելը>>, ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Որպես նախագծի արդյունքն—սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:

Նախագծի ամփոփում.

Թթուն դնենք, որ հարիսա ուտենք

Թթու խնդիրներ

Leave a comment