Ռիթմիկ երաժշտական պարապմունք ձմեռային ճամբարի ընթացքում

Երաժշտությունը արվեստներից առավել վառ ու հուզական ձեւերից մեկն է: Այն արդյունավետ եւ գործուն միջոց է երեխաների դաստիարակության գործում: Երաժշտությունն օգնում է լիարժեք բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը, սովորեցնել ճիշտ ընկալել կերպարների երաժշտական լեզուն: Գեղեցկության ընկալումից եւ ճանաչումից է սկսվում հուզական մշակույթի եւ զգացմունքների դաստիարակությունը: Հուզական մշակույթն էլ իր հերթին խթանում է մտքի աշխատանքը, ստիպում խորհել բարոյական այս կամ այն չափանիշի իմաստի վերաբերյալ:

Ինչպես ցույց են տվել հունգարական եւ գերմանական գիտնականների համատեղ հետազոտությունները, երաժշտությամբ զբաղվող երեխաներն օժտված են լավագույն ռեակցիայով, հեշտությամբ են յուրացնում համրանքը, ավելի լավ են կողմնորոշվում տարածության մեջ:«Երաժշտական դաստիարակությունը ոչ թե երաժշտի դաստիարակությունն է, այլ նախ եւ առաջ մարդու դաստիարակությունը» – ասել է մեծ մանկավարժ Վ.Ա. Սուխոմլինսկին:

Leave a comment