Հերթական այցը ուսումնական ագարակ

Միասնական նախագիծ ուրախ օտար լեզվով ( անգլերենի դասավանդող՝ Լիլիթ Խալաթյան)

Սովորողները ձիանոցում անգլերեն լեզվով խաղացին ծանոթացման խաղ, անվանեցին կենդանիներին, հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին, թե որ կենդանին ինչ է սիրում ուտել, ինչ չի սիրում։ Շրջայց կատարեցին ագարակում, անվանեցին մյուս ընտանի կենդանիներին, հաշվեցին, համեմատեցին։ Այնուհետեւ Ագարակի լանջերին թիկնած՝ խաղացին կենդանական ձայնարկությունների վերաբերյալ խաղ (ուսուցիչը արձակում էր ձայնարկությունը, իսկ սովորողները անգլերեն անվանում էին համապատասխան կենդանուն) ։ Վերջում երգեցին ՚՚Old MacDonald had a farm՚՚ ուրախ երգը, որը հենց ագարակի մասին։

Leave a comment