2020-2021 ուստարվա առաջին դասարանի ընդունելություն

Ողջույն, բարեկա՛մ…Իսկ դու գիտե՞ս, որ կրթահամալիրի Հարավային դպրոց պարտեզը հայտարարում է 2020-2021 ուստարվա 1-ին դասարանցիների ընդունելություն։Համեցի՛ր միասին ճամփորդելու Սեբաստացի մեդիամոլորակում…

Ընդունելություն. Մուտքի առցանց-հեռավար ճամբար 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողների համար. Ամփոփում

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողների համար։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը մասնակցում է 5-օրյա առցանց-հեռավար ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ժամանակահատվածը՝ մայիսի 4-ից 8-ը

Continue reading

Դիտարկում

Դիտարկեցի Լենա Վարդանյանի բլոգում հրապարակված 2-րդ դասարանցիների համար «Ես կարողանում եմ» տարեվերջյան ամփոփիչ նախագիծը եւ արդյունքները։ Ստորեւ ներկայացնեմ դիտարկումներս.

  • Հստակ գրված է նախագիծը եւ դրա ամփոփումը։
  • Հնարավոր է անցում կատարել նախագծից ամփոփմանը եւ հակառակը մեկ հղումով։
  • Նախագիծը կառուցվածքով ճիշտ է( առկա է մասնակից խումբը, ժամկետները, նպատակը, ընթացքը, ամփոփումը)
  • Առկա չէին լուծվող խնդիրները
  • երեւում է սովորողների մասնակցությունը՝ (12 մասնակից սովորող) հղված է նրանց անհատական աշխատանքների վրա, փաթեթներով չէ։
  • Նախագծի նպատակն ու արդյունքները համապատասխանում էին, սովորողին տրված էր հնարավորություն ընտրելու եւ ինքնաարտահայտվելու։
  • Բլոգը գործում է 2019 թվականի փետրվարից եւ անցած տարվա նախագծի հետ հնարավոր չեղավ համեմատելու։
  • Հարցս: Եթե սա տարեվերջյան ամփոփիչ ստուգատես էր 2-րդ դասարանցիների համար, ապա կարծում եմ, որ պետք է ներառված լինեին բոլոր գործունեության ձեւերը՝ որպես պարտադիր աշխատանքներ, եւ միայն աշխատանքների ներկայացման ձեւի ընտրությունը թողնված լիներ սովորողին։ Այսպես ստացվում է, որ սովորողներն ընտրել են տարբերակներից միայն մարզականը, խոհանոցայինը, 1 երաժշտական , 1 բնագիտական։ Բա՞ լեզվագործունեություն, ստեղծագործական միտք, մաթեմատիկական գիտելիքներ, մեդիագրագիտություն, տեխնոլոգիա … այս գործունեության ձեւերի աճը ինչպե՞ս է գնահատվել, ինչ սկզբունքով, ինչպե՞ ս է ամփոփվել, որտե՞ղ, եթե նախագծի նպատակում, խնդիրներում ներառված չէ, եւ սովորողն էլ չի ընտրել։
  • Ուսումնասիրել եմ նաեւ բլոգուսուցման նախագիծը ,
  • նախագծում բացակայում է սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ կետը
  • նախագծի նպատակը համապատասխանում է սովորողների տարիքային խմբի կարողություններին, սակայն խնդիրներում մի քանի շտկում եմ առաջարկում անել.
  1. Բլոգի բացում ուսուցչի կամ ծնողի օգնությամբ։
  2. բլոգի ձեւավորման աշխատանքներ։
  3. Բաժինների բացում՝ ըստ սովորողի բլոգին ներկայացվող պահանջների( անպայման ներկայացվող պահանջների հղումով)։
  4. Տեքստային նյութերի տեղադրում, հրապարակում եւ խմբագրում։
  5. Յութուբ ( youtube.com) սոցիալական ցանցից որեւէ հղումի տեղադրում բլոգում։
  6. Նկարների, նկարաշարերի ներբեռնում բլոգ։
  7. Հղումի տեղադրում բառի կամ արտահայտության վրա և դրա հեռացում։
  • 19 սովորողից 18-ն ունի բլոգ
  • սովորողներից մի քանիսն արդեն նյութեր են տեղադրել, սակայն բաժինները նշված չեն
  • սովորողների բլոգները բացվել են պահանջներին համապատասխան, սակայն հիմնական բաժինները ստեղծված չեն (մի քանիսի մոտ «Ուսումնական նյութեր» բաժինն է միայն)
  • սովորողների բլոգներում հղումներ բաժնում միայն կրթահամալիրի եւ Հյուսիսային դպրոցի հղումներն են ( բացակայում են դասվարի բլոգի, առարկայական ուսուցիչների, դասընկերների բլոգների, գրադարանի, կրթահամալիրի տնօրենի բլոգների հղումները)
  • սովորղների 70% ընտրել է նույն պաստառը, միօրինակ են ստացվել բլոգները, անհատական ձեւավորում 4-5 սովորող է արել։

Հետազոտել եմ Սեդա Վիրաբյանի բլոգը, «Ես կարողանում եմ» նախագիծը 1-ին դասարանցիների համար։

  • նախագծի նպատակը հստակ է՝ ամփոփել 1-ին ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտություններն ու կարողությունները։
  • ըստ կետերի գործունեության ձեւերը առանձնացված են, որոնցից յուրաքանչյուրի համար սովորողը ենթադրվում է , որ պետք է հաշվետվություն ներկայացնի։
  • նախագծում կամ վերջում առկա չէ նախագծի ամփոփումը։
  • Չի երեւում սովորողների մասնակցությունը։ Անհատական փաթեթները։

Անհատական աշխատաժամանակ. Հունիս

Հերթապահություն Հարավային դպրոցում. հունիսի 3

Մանկավարժական աշխատողի հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ. հունիսի 1, 2 (տեղեկանքներ՝ 1, 2, 3)

Մասնակցություն մանկավարժական հավաքներին. Մարմնամարզությունը կրթահամալիրում, հունիսի 19 ( իմ տեղեկանքը)

Մասնակցություն Բանգլադեշյան հունիսյան պլեներին ( հունիսի 8-30) . արտ-միջավայրի բարեկարգման աշխատանքներ Հարավային դպրոցում

Մասնակցություն քանդակագործության-ճարտարապետության փառատունին. աշխատանքների իրականացում կրթահամալիրի Քոլեջում

Ընտանեկան հեռավա-առցանց -ամառային ճամբար 1-ին դասարանի սովորողների համար( հունիսի 1-30)

Տեսակապերով հանդիպումներ 1-ին դասարանի սովորողների հետ .

Հունիսի 1-5, ժամը 19:00-20:00

Հունիսի 13-14, 20-21, 27-28, ժամը 13:00-14:00

«Ուսումնական ամառ» առաջադրանքների փաթեթ 3-րդ դասարանցիների համար

Առաջարկվող ընթերցանության ցանկ.

Ընտրել նշված գրքերից մեկը (կամ 1-ից ավելի) կարդալ, նյութ պատրաստել, թողարկել բլոգում:
1. Երկնագույն նետը
Հեղինակ` Ջաննի Ռոդարի
2. Ալիսը Հայելու աշխարհում: Մանկապատանեկան դասական մատենաշար
Հեղինակ` Լուիս Քերոլ
3. Երկարագուլպա Պիպին
Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
4. Էմիլը Լյոնեբերգայից: Մանկապատանեկան դասական մատենաշար
Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն
5. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
Հեղինակ` Ջաննի Ռոդարի
6. Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում
Հեղինակ` Ջեյմս Մեթյու Բարրի
7. Վինի Փու արջուկը
Հեղինակ` Ալան Ալեքսանդր Միլն
8․ Չարլին ու շոկոլադի գործարանը
Հեղինակ՝ Ռոալդ Դալի
9.Երեք պատմվածք` Շերլոկ Հոլմսի արկածներից
Հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
10. Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ

Continue reading

Մարմնամարզությունը՝ որպես «Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի ամենագրավիչ բաղկացուցիչ

Չեմ կարող չարձանագրել իմ համոզմունքը այն մասին, որ մարմնամարզությունը կրթահամալիրում՝ իր մարզախաղերով, լողով, հեծանվով, քայլքով, վազքով , մարաթոններով, ստուգատեսներով, ամենաշատն է գրավում կրթահամալիր դիմած երեխաներին եւ նրանց ծնողներին։ Երբ առաջին անգամ կրթահամալիր դիմած կրտսեր դպրոցականին եւ նրա ծնողին ներկայացնում ես դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, հասկանում ես, թե ինչ հրճվանք են ապրում նրանք, երբ հերթը հասնում է մարմնամարզության պարապմունքների անցկացման ձեւերի նկարագրմանը։

Continue reading

Բանգլադեշյան հունիսյան պլեներ

Նպատակը՝ միջավայրի բարկարգում՝ 1.1 դասարանի շքամուտքային հատվածում (դպրոցի երկրորդ հարկ) ստեղծել մարզական գետնախաղ

Ժամանակահատվածը՝ հունիսի 8-ից 30-ը

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ (3-4 սովորող), 1.1 դասարանի նոր ընդունված սովորողներ(2-3 սովորող), դասավանդողներ՝ Վիկտորյա Հովսեփյան, Արեւ Բալջյան

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր ներկեր, տարբեր չափի վրձիններ, սպիտակ կպչուն թուղթ( սկոչ) ,

Ընդհանուր տեսքի օրինակ

Աշխատանքի ընթացք

Օր 1-ին

Օր 2

Օր 3