ԴԴմախոհանոց

Նախագիծը՝ այստեղ

Պատրաստում ենք դդումով և բանջարեղենով տարբեր ուտեստներ

Ընտանեկան նախագիծ՝ խոհանոցային գործունեություն մայրիկների հետ, տեսաֆիլմերի հրապարակում բլոգում;

Միլանա Ավետիսյանը մեզ է ներկայացնում դդումով մի համեղ հյութի բաղադրատոմս եւ պատրաստման եղանակը։ Դիտե՛ք Միլանայի բլոգում։ 

Էդգար Ալեքսանյանը իր տատիկի հետ պատրաստում է «Ղափամա»։ Դիտե՛ք «համեղ» տեսանյութը Էդգարի բլոգում։

Հասմիկ Մելքոնյանը առաջարկում է համեղ դդումով կոտլետի բաղադրատոմս եւ ինքն էլ պատրաստում դրանք։ Դիտեք Հասմիկի բլոգում։

Հայկ Մանուկյանը պատրաստել է դդումով թխվածք։ Դիտեք Հայկի բլոգում։

«Տիեզերական թխիկներ»

Այսօր 1-ին դասարանցիները ամփոփեցին «Տիեզերք. Երկիր մոլորակ» նախագիծը: Այս նպատակով պատրաստել էինք «Տիեզերական թխիկների» հյուրասիրություն; Ամեն ինչ սպասվածից լավ անցավ , քանի որ մեզ հյուր էին եկել ծնողներից շատ-շատերը: Նրանք, այս մեկ ամսվա ընթացքում,  ուշի ուշով հետևում էին  մեր նախագծային աշխատանքներին: Իսկ այսօր  մեծ ուրախությամբ համտեսեցին իրենց իսկ երեխաների ձեռքերով պատրաստած թխվածքաբլիթները, որոնք ունեին լուսնի, արևի, աստղերի, ամպերի և մի մեծ գունեղ մոլորակի տեսք:

Նախագիծը ավարտում ենք, մեկ այլ նախագիծ սկսելու նպատակով…

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հետևել են մեր աշխատանքային գործունեությանը և ակտիվ մասնակցություն ցուցաբերել` կարծիքներ բաժնում թողնելով իրենց անկեղծ կարծիքը: