ԴԴմախոհանոց

Նախագիծը՝ այստեղ

Պատրաստում ենք դդումով և բանջարեղենով տարբեր ուտեստներ

Ընտանեկան նախագիծ՝ խոհանոցային գործունեություն մայրիկների հետ, տեսաֆիլմերի հրապարակում բլոգում;

Միլանա Ավետիսյանը մեզ է ներկայացնում դդումով մի համեղ հյութի բաղադրատոմս եւ պատրաստման եղանակը։ Դիտե՛ք Միլանայի բլոգում։ 

Էդգար Ալեքսանյանը իր տատիկի հետ պատրաստում է «Ղափամա»։ Դիտե՛ք «համեղ» տեսանյութը Էդգարի բլոգում։

Հասմիկ Մելքոնյանը առաջարկում է համեղ դդումով կոտլետի բաղադրատոմս եւ ինքն էլ պատրաստում դրանք։ Դիտեք Հասմիկի բլոգում։

Հայկ Մանուկյանը պատրաստել է դդումով թխվածք։ Դիտեք Հայկի բլոգում։

Տիեզերքի ուսումնասիրությունները կրտսեր դպրոցում

                         803877_301501999976929_1376023582_nՏիեզերքի  ուսումնասիրուրությունները  կրտսեր դպրոցում

Առաջին դասարանում, Տիեզերքի ուսումնասիրություններ կատարելիս մեր առջև դրել էինք հետևյալ խնդիրները՝ սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, սովորողների ակտիվ գործունեություն և  ընթացքի ստեղծական միջամտություն, բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն, դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում,  երկրային,  երկնային երևույթները դիտարկելու  / դիտելու/և OLYMPUS DIGITAL CAMERAգրանցելու տեխնոլոգիայի մշակում, համադրելու , վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու  ունակությունների ձևավորում, զարգացում և այլն:

Տիեզերքի մասին գիտելիքների ձևավորման  և զարգացման, միջավայրի ճանաչողության համար  կիրառել ենք տարբեր միջոցներ.  ինչպիսիք են, օրինակ, համացանցին միացված նեթբուքը կամ նոթբութքը, թվային ֆոտոխցիկը, ձայնագրիչը և դեռ  շատ շատերի համար, թերևս որպես ուսումնական գործիք, չբացահայտված Աստղացուցարանը:

Continue reading

«Տիեզերական թխիկներ»

Այսօր 1-ին դասարանցիները ամփոփեցին «Տիեզերք. Երկիր մոլորակ» նախագիծը: Այս նպատակով պատրաստել էինք «Տիեզերական թխիկների» հյուրասիրություն; Ամեն ինչ սպասվածից լավ անցավ , քանի որ մեզ հյուր էին եկել ծնողներից շատ-շատերը: Նրանք, այս մեկ ամսվա ընթացքում,  ուշի ուշով հետևում էին  մեր նախագծային աշխատանքներին: Իսկ այսօր  մեծ ուրախությամբ համտեսեցին իրենց իսկ երեխաների ձեռքերով պատրաստած թխվածքաբլիթները, որոնք ունեին լուսնի, արևի, աստղերի, ամպերի և մի մեծ գունեղ մոլորակի տեսք:

Նախագիծը ավարտում ենք, մեկ այլ նախագիծ սկսելու նպատակով…

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հետևել են մեր աշխատանքային գործունեությանը և ակտիվ մասնակցություն ցուցաբերել` կարծիքներ բաժնում թողնելով իրենց անկեղծ կարծիքը:

Դասարան-թատրոն

Լուսաբացի, մայրամուտի բազմաթիվ հետազոտություններից հետո, թեման է’լ ավելի պատկերավոր դարձնելու համար ` բեմականացրեցինք Հ. Թումանյանի «Լուսաբացին» բանաստեղծությունը: Շատ վառ կերպարներ ստացվեցին: Այսպիսի փոքրիկ դասարանային բեմականացումների արդյունքում զարգանում է ազատ, անկաշկանդ արտահայտվելու կարողություն, սովորողները ծանոթանում են բեմական արվեստին, կարողանում են մարմնավորել այս կամ այն կերպարին, տիրապետում են բեմական խոսքին: Զարգանում է էսթետիկական ճաշակը, կուլտուրան, խմբով աշխատելու ընդունակությունը:

Զարմացած մեդիամռութիկներ աստղացուցարանում

Սովորողները բավականին տեղեկացված էին և ինքնուրույն կարողացան մի մոլորակից մյուսը ճամփորդել, չնայած անձնակազմի հրամանատար` ընկեր Արմինեն,  կրկին անգամ պատմում ու ծանոթացնում էր արեգակնային համակարգի մոլորակների հետ :