«Բարեկարգում եմ իմ շրջակա միջավայրը»

IMG_5313Հունիսի 5-ի` Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողները(թվով մոտ 20 հոգի) շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներ կիրականացնեն Կենդանաբանական նորացված այգու շրջակայքում:

Ինչպես նաև կիրականացնեն «Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես» Ֆլեշմոբ:  սովորողների փոքր խումբ իրականացնում է մաքրման ֆլեշմոբ, փորձելով անցորդներին համոզել մաքրել մի փոքր տարածք`տրամադրելով ձեռնոցներ և տոպրակ:

Նախագծի նպատIMG_5305ակն է.

Նախագծի նպատակն է.

  • Համախմբել սովորողներին, քաղաքացիներին մեկ ընդհանուր նախաձեռնության շուրջ` ի բարելավումն շրջակա միջավայրի
  • Հանրության ուշադրությունը հրավիրել Կենդանաբանական այգու տարածքում և ոչ միայն, բնապահպանական խնդիրների վրա
  • Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ` ներգրավելով այգու այցելուներին:
  • իրականացնել հայրենագիտական ճամփորդություն

Նախագծի կարևոր և բաղկացուցիչ մասը կլինի «Մեր բակը պարտեզ» նախագիծըIMG_5283 IMG_5293

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Կենդանաբանական այգու տարածքը շատ մաքուր էր; Այնտեղ կային աշխատողներ, ովքեր անընդհատ հետևում էին մաքրության պահպանմանը:

Ահա’ լուսանկարները.

IMG_6822IMG_6738

Մենք միայն զրուցեցինք անցորդների հետ և պարզեցինք, որ նրանք էլ կողմ են , որ տարածքը միշտ մաոևր լինի, որ շատ աղբամաններ լինեն, որպեսզի աղբը հատակին չգցեն:

Հունիսի 5-ին կենդանաբանական այգում իրականացվում էր տեխնոլոգիական պլեներ` <<Տոհմածառ>> թեմայով: Մեր սովորողները հետաքրքրությամբ հետևում էին մեծ փայտե ծառի պատրաստման աշխատանքներին:

IMG_7034

Օրվա ֆոտոպատումը.

This slideshow requires JavaScript.

«Իմ դպրոցի բակը» էկոնախագիծ

Նախագիծը սկսել ենք 2014 թ.-ի սեպտեմբերից: Նախագծի նպատակն է մաքրել և մշտապես մաքուր պահել դպրոցի բակը, դպրոցի հարակից տարածքները, հարևան բնակելի շենքերի բակերը և այլն:

Այժմ մաքրման աշխատանքները շարունակվում են.

This slideshow requires JavaScript.

Էկո-նախագիծ. Ծառատունկ

 

Ծիրանենիների պուրակ

Մեր բակը՝ պարտեզ

Նախագիծ

Նախագծի ժամկետները` ապրիլի 1 – 12, 2014 թ

Նախագծի նպատակն է ունենալ կանաչապատ դպրոցի բակ, բարեկարգ տարածք, ծիրանենիների պուրակ:

Մասնակիցների  խումբ` մի խումբ 1-ին  դասարանի սովորողներ և ծնողներ

Անունների ցանկ.

1. Վարդանյան Լևոն և մայրիկ՝ Էլեն Ջիրջյան

2. Կարապետյան Գարիկ և հայրիկ՝ Արմեն Կարապետյան

 3. Մսրլյան Սերենա և հայրիկ՝ Պերճ Մսրլյան

4 .Մարգարյան Կարեն և մայրիկ՝ Գոհար Սմբատյան

5. Ալեքսանյան Թադևոս և հայրիկ՝ Ռոման Ալեքսանյան

6.Մանուկյան Սաթենիկ և մայրիկ՝ Քնքուշ Մանուկյան

7. Մարգարյան Սեդա և Մայրիկ՝ Տաթևիկ Մարգարյան

 

Նախագծի  խնդիրներն  են`

Բնության պահպանություն՝ ծառերի, բույսերի խնամքը,

սովորողների մոտ բնագիտական փորձի ու գիտելիքների ձևավորումն  և զարգացումը,

  • ուսումնասիրություններ անելու
  • միմյանց հետ համագործակցելու, խմբային աշխատանք կատարելու կարողության ձևավորումը ,
  • համեմատելու, համադրելուունակությունների զարգացումը
  • սովորողի բնագիտական գործունեության մեջ ծնողների      ինտեգրում

Նախագծի  արդյունքում

Ունենում ենք գեղեցիկ, բարեկարգ բակ, ծիրանենիների պուրակ:

Արդյունքում ստեղծված մեդիանյութերը.