Հարավային ձայներ, ռադիոհաղորդում

Ռադիոհաղորդումը պատրաստելու միտքը ծագեց պահի տակ, երբ սովորողները շուտասելուկներ էին ասում, դրանք ցույց տալիս ձեռքերի շարժումներով: Միմյանց ձայնագրում էին և զվարճանում, երբ լսում էին հենց նոր ձայնագրած խոսքը: Ուսուցման գործընթացում խաղ-ուսուցում մեթոդը առավել դյուրին է դարձնում ուսուցանվող նյութի յուրացումը:

Որպես ռադիոհաղորդման նյութ ծառայել են սովորողների ձայնագրությունները:

Իսկ սա ՝ երբ խաղում ենք շուտասելուկ.

Երկարացված օրը որպես ճամբար. խաղիկներ

Այս կատակ- խաղիկը խաղում են նախակրթարանում, նախադպրոցական տարիքի սովորողների հետ. Խաղիկը կոչվում է «Ի՞նչ ենք անելու»:

Մի քանի երեխա աղմկում են՝ ոտքերով խփոլով գետնին: Ներկաներից մեկը կամ մի քանիսը հարցնում են.

– Ի՞նչ եք անում.

-Չարին ենք բռնում.

-Ի՞նչ եք անելու.

– Խելոքացնելու ենք.

– Բա՛ որ չխելոքացա՞վ.

– Ուղարկելու ենք աշխարհի ծայրը: