Բնության երևույթների մասին մեր պատրաստած մուլտֆիլմերը.

Սովորողները մտածել են  մուլտֆիլմի սցենար՝ բնության երևույթների ( անձրև, ձյուն, քամի, ծիածան) վերաբերյալ կամ «Ի՞նչ կլինի, եթե արև չլինի…» թեմայով:

Մուլֆիլմը մաս-մաս  նկարել են Paint նկարչական ծրագրով, այնուհետև ձայնագրել սցենարը և MovieMaker  ծրագրով կցելով միմյանց ձայնագրությունն և նկարները ՝ պատրաստել են ֆիլմ:

Ռուզաննա Մուրադյան

Մարկ Հովհաննիսյան

«Մի փաթիլի պատմություն»

Հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան

Կարեն Մարգարյան

Սերենա Մսրլյան

Սեդա Մարգարյան

12.10-16.10.2015 Աշխատանքային ծրագիր

Նախագիծ՝ ,,Տիեզերք՛՛

Շարունակում ենք նախագծային աշխատանքները

երաժշտություն-նկարչություն

Քայլ 1.Սովորողներին առաջարկվում է դիտարկել երկինքը օրվա տարբեր ժամերին:

Քայլ2.Հաջորդ օրը յուրաքանչյուրը պատմում է իր տեսածի, տպավորութունների մասին:

Քայլ.3. Երգի դասին կազմակերպում ենք երաժշտության ունկնդրում

Քայլ. 4 Առաջարկված երաժշտական ստեղծագործություններից ամեն մեկն ընտրում է   ,,իր երկնքի,,տրամադրոթյանը համապատասխանող  երաժշտությունը և ականջակալների օգնությամբ,երաժշտության ունկնդրման ընթացքում  նկարում է այն : Continue reading

Աշնանային նախագիծ

IMG_9598Ըստ կրթահամալիրի տոնացույցի՝ հոկտեմբերի 19-25-ը աշնանային արձակուրդներ են: Իսկ մեր արձակուրդները չեն կարող ուսումնական չլինել: Այդ իսկ պատճառով մենք հետաձգել ենք մեր <<Իմ բակը>> նախագծի ամփոփումը և որոշել ենք այն ամփոփել՝ կազմակերպելով էկոլոգիական ֆլեշմոբ Հրազդանի կիրճում:

Նախագծի իրականացման ժամանակը՝ հոկտեմբերի 21, ժամը 11։00-14:00

Մասնակիցներ՝ Հիմնական դպրոցի սովորողներ` թվով 17 հոգի, ծնողներ(թվով` 7 հոգի, դասավանդողներ` թվով 5 հոգի)

Նախագծի արդյունքում ակնկալվում է.

  • Սովորողները կիրականացնեն «Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես» Ֆլեշմոբ՝ փորձելովանցորդներին համոզել մաքրել մի փոքր տարածք`տրամադրելով ձեռնոցներ և տոպրակ:
  • Աղբից մաքրել կիրճի մի փոքր հատված և նպաստել հետագա աղտոտման կանխարգելմանը
  • Սովորողները պատրաստում են անհատական նյութեր օրվա իրականացրած էկոճամփորդության վերաբերյալ

Ուսումնական ճամփորդության մասին պատմող նյութը`

Հորինում են սովորողները

Կարեն Մարգարյան

Աստղաամպ

Լինում է չի լինում մի Աստղաամպ է լինում: ​Էս Աստղաամպը ապրում է ամպիկի և աստղիկի մեջ, բայց նա երջանիկ չէր: Մի օր նա գնացել էր երկնածով, որ հանգստանա: Այդ ժամանակ նրա երջանիկ օրերից մեկը եղավ որովհետև, այդ օրը նա տոնելու էր ծննդյան հնգամյակը: Աստղաամպը տասնըհինգ տարեկանում ունցավ մեկ ընկեր նա Լուսանձրևն է: Նա Ապրում է արևահողի վրա մոլորակապատից պատրաստված լուսնատանը և պահում է մեկ աստղակով, տնկել է մոլորակածառ և տիեզերածաղիկ: Լուսանձրևը տաս անգամ է հրավիրել աստղամպին, բայց նա կարողացել է գալ երկու անգամ: Աստղաամպը տեսել է, թե ինչպես է լուսնաքարը ընկել մոլորակապաղպաղակի վրա, իսկ դրա վրա գտնվում է Լուսանձրևի լուսնատունը և ջարթուփշու եղել: Բայց ամենալավ նորությունը դրանից հետո այն էր, որ նա և իր ընկերը լավ ուսում ստացան և սկսեցին կարդալ երկնագրքի առակները; Մի լավ բան էլ տեղի ունեցավ նրանք տեսան իրենց առաջին արևալուսնին:

Տիգրան Գրիգորյան
Յոոդաա

Հեռավոր տիեզերքում ապրում է մի ուրախ այլմոլորակային, որի անունն է Յոոդաա: Ամենից շատ Յոոդաան սիրում էր նայել աստղերին և հաշվել որքան են աստղերը: Նրա մոլորակը, երկնագույն Յունտան է: Այնտեղ լուսինը դեղին է, իսկ արեվը կարմիր: Յոոդաան սիրում է գնալ հյուր, խաղ անել ընկեների հետ, կարդալ գիրք և թեյ խմել: Բայց բոլորից շատ Յոոդաան սիրում է քնել և տեսնել հետաքրքիր երազներ:

Արարատ Ոսկանյան Continue reading

05.10-09.10.2015 Աշխատանքային ծրագիր

Ամփոփում ենք  <<Իմ բակը>> նախագիծը. սովորողների պատրաստած ներկայացումներից ընտրում ենք այն բակը, որտեղ պետք է իրականացնենք էկոակցիա: Ամփոփումը լրագրող սովորողները ներկայացնում են ֆիլմի տեսքով:

Բնապահպանության մասին մուլտֆիլմի դիտում/ Աղբը/

<<Տիեզերք>> նախագիծ

Նախագիծն իրականացվում է հետևյալ թեմատիկ միավորներով

o   Արև

o   Լուսին

o   Աստղեր

o   Մոլորակ

o   Համաստեղություններ

Բովանդակությունն ըստ գործունեության ձևերի

Լեզվագործունեություն – մեդիատեխնոլոգիա

,Լճակի մեջ նետված քարը,,  հնարի կամ ,, Պրիզմա՚,, մեթոդի  կիրառմամբ երկանդամներ ենք կառուցում, ստեղծում զվարճալի բառակապեր, հորինում պատմություններ:  Պատմությունները  մուտքագրում ենք, ընթերցում, հարցեր առաջադրում, նոր ավարտ հորինում :

Տիեզերք,արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ  բառարմատներով բառեր են կազմում, նոր բառեր հորինում, բացատրում  դրանց իմաստը: Բառարանների օգնությամբ դուրս ենք բերում համանունները: Ընտրում մեզ առավել դուր եկած համանունը, պատճառաբանում ընտրությունը:

Տրված բառերով առած—ասացվածներն ենք հորինում, գրի առնում  կամ տեսաձայնագրում: Այս աշխատանքի մեջ ներգրավում ենք նաև ընտանիքի անդամներին, այլ դպրոցում սովորող ընկերներին, ծանոթներին: Continue reading

«Իմ բակը», ուսումնական նախագիծ

IMG_9346Սա նախագիծ է նախագծի մեջ. Ներառված է «Տիեզերք, Երկիր մոլորակ» նախագծի մեջ:

Նախագծի մասնակիցները՝ Հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիներ

Ժամկետները՝ սեպտեմբերի 25 – հոկտեմբերի 20-ը

Իրականացման վայրը՝ սովորողի տան բակում

Նպատակը՝

  • Համախմբել սովորողներին, բնակիչներին մեկ ընդհանուր նախաձեռնության շուրջ` ի բարելավումն շրջակա միջավայրի
  • Հանրության ուշադրությունը հրավիրել իրենց թաղամասի բնապահպանական խնդիրների վրա
  • Իրականացնել էկոլոգիական աշխատանքներ` ներգրավելով բնակիչներին:
  • իրականացնել ուսումնական ճամփորդություն

Խնդիրները՝

  • Բնագիտական և բանպահպանական գիտելիքների և հմտությունների զարգացում
  • Գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Continue reading