Նշում ենք «Տյառընդառաջը»

ՏԵՐՆԴԵԶ
Բոց ու կրակ, վերն՝ արեգակ,
Այրենք, վառենք՝ չարը մարեք,
Հանդ ու դաշտում մոխիր ցանենք,
Բերքը առա՜տ–առա՜տ անենք:
Նորապսակ, ահել–ջահել
Խարույկին տան փորձանք պահեր,
Խաղեր կանչենք, շուրջպար պարենք,
Մեր մեծերի ծեսը պահենք:
Ով մեկն ունի՝ հազար անի,
Մեր աղանձը մեզ սատարի,
Բարիքն Մասիս սարը հասնի,
Տերնդեզը բարին բերի:

ԴԴմախոհանոց

Նախագիծը՝ այստեղ

Պատրաստում ենք դդումով և բանջարեղենով տարբեր ուտեստներ

Ընտանեկան նախագիծ՝ խոհանոցային գործունեություն մայրիկների հետ, տեսաֆիլմերի հրապարակում բլոգում;

Միլանա Ավետիսյանը մեզ է ներկայացնում դդումով մի համեղ հյութի բաղադրատոմս եւ պատրաստման եղանակը։ Դիտե՛ք Միլանայի բլոգում։ 

Էդգար Ալեքսանյանը իր տատիկի հետ պատրաստում է «Ղափամա»։ Դիտե՛ք «համեղ» տեսանյութը Էդգարի բլոգում։

Հասմիկ Մելքոնյանը առաջարկում է համեղ դդումով կոտլետի բաղադրատոմս եւ ինքն էլ պատրաստում դրանք։ Դիտեք Հասմիկի բլոգում։

Հայկ Մանուկյանը պատրաստել է դդումով թխվածք։ Դիտեք Հայկի բլոգում։

Ճամբարային օրը ուսումնական ագարակում

Այսօր սովորողների հետ այցելեցինք Ագարակ՝ մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու։

Մաքրեցինք Ագարակի եւ կից հիվանդանոցի տարածքն իրար կապող լանջերը, տարածքի մեծ մասը։

Անբարենպաստ եղանակի պատճառով ժամանակ չունեցանք աղբը տեսակավորելու, որոշ մասը՝ տոպրակներ, շշեր, հավաքել ենք հատուկ աղբի համար նախատեսված տոպրակներով, իսկ մեծ աղբը կույտ արել, որ տեղափոխեն։

Սովորողները պահը բաց չթողեցին , նաեւ ուրախ խաղեր խաղացին։

«Ամանորյա երազ» դասարանական ներկայացում

Բեմականացման հիմքում բոլորիս կողմից շատ սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսներն են։ Սովորողները կիրառելով ռոդարիական հնարքներ՝ փոխել են սյուժեն, հերոս պապիկին դարձրել «Ձմեռ» պապ, իսկ աղջկան՝ ամանորի հրաշք սպասող աղջնակի։

Ներկայացման ընթացքում հնչում են Ռ.Հախվերդյանի «Ձյուն», «Գիշերվա աստղազարդ երկնքում» երգերը, «Դինգ-Դոնգ» երգը, անգլերեն “We wish you a Marry Christmas՚՚,”Jingol bells”, ռուսերեն ‘Елочке не холодно зимой», «В лесу родилась елочка» երգերը։

Էկրանին պտտվում է ներկայացման սյուժեյով սովորողների պատրաստած անիմացիոն մուլտֆիլմը, որը նրանք դրվագ առ դրվագ նկարել են Paint նկարչական ծրագրով։