Մարզական ստուգատեսի ամփոփում

Ամեն օր շարունակի՛ր մարզվել, վարի՛ր առողջ ապրելակերպ, կազմակերպիր առավոտյան զբոսանք, վարի՛ր հեծանիվ, ինքնագլոր:

Ուսումնասիրի’ր յոգան երեխաների համար։ Ներկայացրու’ վարժությունների շարքը քո նկարաշարի տեսքով։

Բակային մարզական խաղեր

Արդյունքները՝ սովորողների բլոգներում.

Արտաշես Մինասյան՝ «Յոգան երեխաների կյանքում» եւ «Մարզվում ենք դրսում»

Continue reading

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Բաց ուսումնական պարապունքների միջոցով ցուցադրեցինք, ամփոփեցինք սովորողների մեդիագիտելիքները, լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, գիտելիքները, մարզական կարողությունները, հմտությունները։

  • Մարզական բաց պարապմունքներ

Continue reading

Վարժություններ շվեդական պատի վրա

Մանուկների համար շվեդական պատ կոչվածը մանկական մարզագործիքների հավաքածու-համակարգ է: Այն տարբեր խաղերի հնարավորություններ է տալիս, նպաստում է երեխաների ֆիզիկական առողջ զարգացմանը, կոփում է հատկապես մկանները, կարգավորում է կեցվածքը: Շվեդական պատով մարզվելիս երեխաներն ավելի հեշտ, արագ, ճկուն են շարժվում, նստում-կանգնում:

Մարզական-խաղային վարժություններ:

Ամենատարածվածը ձգումն է. արդյունավետ է մեջքի վերին մկանների համար: Զուգափայտի վրա ձգումները բավականին զարգացնում են կեցվածքը, կազմվածքը. զուգափայտը բնական ծարաբեռնվածություն է ապահովում մանկան կմախքային մկաններին, որոնք կարգավորում են երեխայի շարժումները: Շվեդական պատը օգտակար է նաև վնասվածքները կանխելու համար: Վարժություններ կատարելիս երեխան սովորում է զգույշ լինել, պատը դրա համար հարմար է: