Պլանշետ թե՞ նոթբուք. անձնական փորձից

tecladito Նախքան  աշխատանքային  գործիք ընտրելը, համացանցում բազմաթիվ հոդվածներ, նյութեր և հոլովակներ եմ նայել: Էլ չեմ հաշվում  մասնագիտացված խանութներ այցերս և մասնագետների խորհուրդները:  Եվ այսպես՝ ինչ ընտրեցի և ինչ կընտրեի այսօր …

Ո՞րն է ավելի հարմար գործիք համարվում ուսանողի կամ դպրոցականի համար. Նոթբուքը թե՞ պլանշետը:

Այս երկու սարքերն այնքան տարբեր են, որ անհրաժեշտ է նախօրոք կողմնորոշվել՝ ինչի համար է  ձեզ անհրաժեշտ ձեր նոր ձեռքբերումը: Այսպիսով, եկեք տեսնենք՝  ինչ տարբերություն կա նոթբուքի և պլանշետի միջև: Continue reading

Ջ. Ռոդարի

                                                   <<Պաղպաղակից դղյակը >>                                                                                                “Հեքիաթներ հեռախոսով ” շարքից

Ժամանակին, Բոլոնիայի ամենագլխավոր հրապարակում կառուցել էին  մի դղյակ, որը պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին այստեղ, որպեսզի մի փոքր քաղցրավենիք համտեսեին:

Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ձևավոր շաքարից, իսկ ծխնելույզները` շաքարամրգից: Մնացած ամեն ինչը պաղպաղակից էր` դռները, պատերն ու կահուքը:

Continue reading