Չեմ կարող չարձանագրել իմ համոզմունքը այն մասին, որ մարմնամարզությունը կրթահամալիրում՝ իր մարզախաղերով, լողով, հեծանվով, քայլքով, վազքով , մարաթոններով, ստուգատեսներով, ամենաշատն է գրավում կրթահամալիր դիմած երեխաներին եւ նրանց ծնողներին։ Երբ առաջին անգամ կրթահամալիր դիմած կրտսեր դպրոցականին եւ նրա ծնողին ներկայացնում ես դպրոցում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը՝ իր բոլոր բաղկացուցիչներով, հասկանում ես, թե ինչ հրճվանք են ապրում նրանք, երբ հերթը հասնում է մարմնամարզության պարապմունքների անցկացման ձեւերի նկարագրմանը։
Continue readingՄեթոդական մշակումներ
Հեռավար-առցանց դպրոց․ մի նախագծի ամփոփում
Մարտի 16-ից կրթական համակարգ շրջանառության մեջ մտան այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «հեռավար ուսուցում», «առցանց դաս», «հեռուստադաս», «տեսադաս», «առցանց ծնողական ժողով» եւ այլն։
Continue readingԲջջային հեռախոսը՝ որպես աշխատանքային հիմնական գործիք
Արդեն ութ երկար ու ձիգ տարիներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում աշխատում եմ որպես դասվար: Հանրապետությունում միակ կրթօջախը, որտեղ մշակվում, իրականացվում և տարածվում են ուսուցիչների հեղինակային կրթական ծրագրերը, որտեղ թե՛ աշխատողը և թե՛ սովորողը անընդհատ զարգացնում են իրենց մեդիահմտությունները:
Continue reading«Հեռավար ուսուցումը հեղինակային կրթական ծրագրում». մանկավարժական հոդված
Ես Արսեն Խաչատրյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի 2.1 դասարանում։ Նախկինում սովորել եմ Հր․ Կորեայում գտնվող մի ռուսական դպրոցում։ Continue reading
Նախագծային ուսուցում` ուսուցում առանց առարկայական սահմանների
Նորարությունը դարի պահանջ է: Նորարարական մոտեցումներն այսօր բացում են զարգացման հեռանկարներ բոլոր բնագավառներում: Իսկ կրթական ոլորտը պետք է միշտ առաջատար դիրքերում լինի: Նորարար է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որն իրականացվում է նախագծային ուսուցման մեթոդով: Աշխատանքի այս ձևը բացառում է բոլոր առարկայական սահմանները, սովորողների կրթությունը իրականացվում է մեկ ընդհանուր դասընթացով` ներառելով <<Իմացումի հրճվանք>> ծրագրի բոլոր բաղկացուցիչները:
Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ՝ սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները, իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում: Continue reading
Առաջին դասարանում՝ «Թումանյանի հետ»
_Իսկ ինչո՞ւ այս վերնագիրը. «Թումանյանի հետ»:
_ Այն լուրջ պատճառով, որ Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք ամենքս կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ:
Հետն ենք առավել, քան որևէ մեկ այլ գրողի:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
VIII.1969թ.
Երևան-Ծաղկաձոր
«Գարուն» ամսագրի 1969թ. N 9
Վեց տարեկան սովորողների հետ Թումանյանական նախագիծ իրականացնելիս՝ մեր նպատակն է ծանոթացնել նրանց Թումանյանի ստեղծագործություններին՝ ոտանավորներին, հեքիաթներին: Continue reading
Պլանշետ թե՞ նոթբուք. անձնական փորձից
Նախքան աշխատանքային գործիք ընտրելը, համացանցում բազմաթիվ հոդվածներ, նյութեր և հոլովակներ եմ նայել: Էլ չեմ հաշվում մասնագիտացված խանութներ այցերս և մասնագետների խորհուրդները: Եվ այսպես՝ ինչ ընտրեցի և ինչ կընտրեի այսօր …
Ո՞րն է ավելի հարմար գործիք համարվում ուսանողի կամ դպրոցականի համար. Նոթբուքը թե՞ պլանշետը:
Այս երկու սարքերն այնքան տարբեր են, որ անհրաժեշտ է նախօրոք կողմնորոշվել՝ ինչի համար է ձեզ անհրաժեշտ ձեր նոր ձեռքբերումը: Այսպիսով, եկեք տեսնենք՝ ինչ տարբերություն կա նոթբուքի և պլանշետի միջև: Continue reading
«Կոմպոստ» էկոլոգիական նախագիծ. PP
Նախադպրոցական երեխաների դպրոցական ուսուցմանը պատրաստվածության գնահատումը. ուսումնասիրություն
Դեռ ուսանող ժամանակվանից շատ եմ սիրել մասնագիտական ուսումնասիրություններ անել: Սակայն սա առաջին անգամն էր, որ իմ ուսումնասիրության արդյունքներն ինձ օդ ու ջրի պես պետք էին, քանի որ շատ պատասխանատու պահ էր մոտենում. 2013-2014 ուստարվա ընդունելությունը: Ինձ մի հարց էր հետաքրքրում. իսկ ի՞նչ չափորոշիչներներ կան, որոնք որոշում են , թե արդյո՞ք երեխան պատրաստ է դպրոցական ուսուցմանը: Գուգլի փնտրտուքների միջոցով հազիվ մի գիրք գտա, որը շոշափում էր ինձ հետաքրքող թեման: Սակայն այդ գրքի ո՛չ էլեկտրոնային տարբերակը կար, ոչ էլ տպագրված (Երևան քաղաքի բոլոր գրախանութներով և գետնանցումներով շրջել եմ.չկա): Հետագայում պարզեցի, որ այդ ձեռնարկը տպագրվել է սահմանափակ տպաքանակով և բաշխվել ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքների նախադպրոցական հաստատություններին): Խոսքս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ լույս տեսած «Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» գունազարդ գիրքի մասին է:**
Հետո տեղեկացա, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել և հաստատել է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներ», Continue reading