Ուսումնական ճամփորդություն Մայլան թատրոն:Ամփոփումը՝ ռադիոթատրոն

Ճամփորդության օրը՝ մայիսի 3, ժամը 10:45-13:35

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Ներկայացման անվանումը՝ «Շրջված երազ»| Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով

Բեմադրությունը՝ Նարինե Մալյանի

Դերերում՝ Սամվել Թոփալյան, Վահագն Գասպարյան, Աստղիկ Աբաջյան, Քրիստինա Հովակիմյան, Սյուզի Ադամյան

Յուրօրինակ ճանապարհորդություն դեպի մանկություն: Ներկայացում 105-ից 5 տարեկան երեխաների համար:

Խնդիրները՝
ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքներով աշխատանք)
էլեկտրոնային բառարանի գործածման հմտության զարգացում
բնութագրելու, նկարագրելու հմտությունների զարգացում (կերպարների, հերոսների նկարագրում, բնութագրում)

Նկարագրությունը
Ճամփորդության նախապատրաստական փուլ

ճամփորդական կանոնների քննարկում
ճամփորդությունից հետո տպավորությունների ամփոփում պատումների,  տեսքով.
Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը: Ճամփորդության ամփոփման փուլում սովորողները պատրաստում են ռադիոթատրոն.

Նախագծի ամփոփումը՝

Ուսումնական ճամփորդության նախագիծ, ամփոփում

Վայրը՝ Ռուսական արվեստի թանգարան

Ժամկետները՝ նոյեմբերի 22, ժամը՝ 10:30-13:30

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.1 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Թամարա Մարիմյան

Օգնական՝ Լուսինե Նազարյան

Նախագծի նպատակը՝ ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական

Նկարագրություն՝ սովորողները անհատական գործիքով google map ծրագրի միջոցով գտնում են թանգարանի հասցեն։ Սովորում են՝ ինչպես կարելի է որոշել ճանապարհի երկարությունը, տեւողությունը՝ ոտքով գնալիս եւ ավտոբուսով։

Զրուցում են տարվա եղանակների մասին, անվանում, հաշվում յուրաքանչյուր եղանակ քանի օր ունի, խնդիրներ հորինում , գրանցում։

Դիտում են նախկինում սեբաստացի սովորողների թանգարան այցի մասին պատմող ֆիլմեր, մոտավոր պատկերացում կազմում այնտեղ իրականացվող ծրագրի մասին։

Այց թանգարան՝

Ռուսական արվեսի թանգարանը վերջին տարիներին իր ավանդական էքսկուրսիաներին զուգահեռ անց է կացնում նաև ուսումնական ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ: Արվեստին  նվիրված այդ նախագծերը գործնական, ուսումնական պարապմունքներ են նախադպրոցական և դպրոցական երեխաների համար:

Այսպիսի էքսկուրսիաների նպատակն է զարգացնել երեխաների գեղեցիկը գնահատելու զգացողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը,  տեսողական հիշողությունը, բանավոր խոսքը, արվեստի մասին գիտելիքները:

Ինչպես նաև՝ սեր դեպի թանգարանային արվեստ,  ճաշակ:

«Տարվա եղանակները»

Խաղ-էքսկուրսիան նախատեսված է 4-7 տարեկան երեխաների համար: Երեխաները ծանոթանում են տարվա եղանակներով կտավներին, զրուցում տարվա եղանակների հետ կապված եղանակային երևութների մասին, իսկ էքսկուրսիայի գործնական հատվածում երեխաները նկարում են Պ. Ի. Չայկովկու «Տարվա եղանակները» երաժշտության տակ և գուշակում հանելուկներ:

Վրեջում՝ թափառումներ քաղաքում։

Արդյունքում՝ ուղիղ հեռարձակում թանգարանից, ֆոտոշարք, ռադիոնյութ՝«Կանոններ, որոնց պետք է հետեւի թանգարանի այցելուն. Ի՞նչ իմացանք»:

Ուղիղ հեռարձակման հղումը (իմ անձնական ֆեյբուքյան էջից)

Օրվա լուսաբանումը լուսանկարներով

Ռադիոնյութ`

Մաթեմատիկայի ընտրովի պարապմունքին

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում սեպտեմբերի 1-ից բանավոր մաթեմատիկայի պարապմունքները կազմակերպում են դասվարները: Բացի Կենգուրուի և այլ մաթեմատիկական տրամաբանական խնդիրներից, փորձեցինք անդրադառնալ նաև առօրյայում, կյանքում հանդիպող խնդիրներին, որոնք մենք շատ հաճախ լուծում ենք ինտուիտիվ ճանապարհով:Եկանք այն եզրակացության, որ կյանքում անընդհատ խնդիրներ ենք լուծում, անկախ մեզնից լուծում ենք շարժման, ժամանակի հետ կապված խնդիրներ:

Լսեք այստեղ` http://himnakan.mskh.am/node/8494