Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին

#Լավ_լուր_ընթերցողներին
📚Ունե՞ս գրքեր, որոնք կուզեիր փոխանակել այլ գրքերի հետ՝ ձեռք բերելով նոր կամ գուցե հին գրքեր, որոնց մասին վաղուց էիր երազում:

Արի՛ 3.1 դասարան։
Հարավային դպրոցի երկրորդ հարկում վաղը ժամը 11:30 կբացվի գրքափոխանակության անկյուն, որտեղ կկարողանաք ձեր անձնական գրադարանի գրքերը փոխանակել 3.1 դասարանի սովորողների գրադարակում առկա գրքերի հետ: 
Թերևս նկատած կլինեք քաղաքի տարբեր մասերում տեղադրված փոքր, անվճար գրադարանները (Little Free Libraries). այստեղ կարող ես թողնել քո կարդացած գիրքը և վերցնել մեկ ուրիշի թողածը՝ յուրատեսակ գրքաշրջանառություն իրականացնել: Այսպիսի մի գրքափոխանակություն էլ վաղը կիրականացվի:Համեցի՛ր…

📔📓📕Գրքափոխանակության անկյունում գտնվող բաց դարակներում դրված կլինեն հայերեն և օտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն և այլն: Գրքերից ցանկացածը կարող է հայտնվել քո գրադարակում, եթե դրա փոխարեն առաջարկես մեկ այլ գիրք, որը գրադարակում բացակայում է:

Օրվա այցելուների համար սովորողները պատրաստել են փոքրիկ նվերներ՝ ուրախ էջանշաններ:

Թումանյանական օրեր. ամփոփում

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամանակահատված՝ Փետրվար

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը ։

Continue reading

«Ծիտը» տիկնիկային-երաժշտական ներկայացում


Թումանյանի ստեղծագործությունները միավորելով պատրաստվել ենք տիկնիկայիներաժշտական ներկայացում։
Ներկայացման հիմնական մասը խաղում են Արթուր Շահնազարյանի մշակմամբ, իմպրովիզները՝ Թամարա Մարիմյանի.
Համագործակցում երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյանի հետ:
Տիկնիկները սովորողները ընտրել են իրենց խաղալիքներից՝ նմանեցնելով կերպարներին։ Հումորային կերպարներ կան։
Տիկնիկներին խաղացնում են շիրմայի ետեւից , իսկ թատրոնի երաժշտական մասն ապահովում են խմբային երգեցողությամբ, խմբային պարերով, շարժումներով։
Դասարանական թատրոնի հիմքում ինչպես նշվեց «Ծիտը» հեքիաթն է, սակայն հնչելու են Թումանյանի բանաստեղծություններից «Ծիտիկի օրորք», «Ուլունք», «Ախ՜, ինչ լավ է» բանաստեղծությունների երաժշտական տարբերակները։ Երգում են հարսանեկան ծիսական երգ՝ «Այլի՜, հո՜», գուսանական երգից մի հատված, «Ծիտը» հեքիաթի «Ծիտիկի երգը»։

Երրորդ դասարանցիների հյուրն է շրջիկ գրադարանը

  • Ողջունելով «Տիգրան Հայրապետյան» գրադարանի «Շրջիկ գրադարան» նոր նախագիծը` շնորհակալություն ենք հայտնում տիկին Մարիին այցելության, ուրախ ուսումնական պարապմունք կազմակերպելու համար։

Օրվա կադրերը.